Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը տոնում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրի ավարտը

Մարտ 06,2014 14:12

2014թ-ի մարտի 6-ին ԱՄՆ-ի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցեցին մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. ՀեֆՖերնը, ինչպես նաև ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման արարողությանը:

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի (ՊԴ) վտանգների նվազեցման գործակալության կողմից: Ծրագիրը տրամադրել է սարքավորումներ և մեքենաներ տարբեր ոլորտներում օգտագործելու համար, այդ թվում կապի և հաղորդակցության, սահմանային հսկողության,մարտավարական ենթակառուցվածքների, ուղեկալների և պարեկային գործառնությունների զարգացման համար, ինչպես նաև տրամադրել է ուսուցում սարքավորումների շահագործման և պահպանման ուղղությամբ:
Ռադիո-ռելեային սարքավորումների տեղադրումը հյուսիսային սահմանի երկայնքով մեծապես բարելավել է Սահմանապահ զորքերի կապի և հաղորդակցության հնարավորությունը ուղեկալների, պարեկների և հրամանատարական օղակների միջև: Ծրագրի միջոցով տրամադրված գիշերային տեսանելիության սարքերը հնարավորություն են տալիս Սահմանապահ զորքերին գործելու ողջ օրվա ընթացքում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31