Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մարտիկ Սարգսյանը հեռախոսով ասաց, որ երկրորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է:
Մինչ այդ նա գտնվեց հացադուլի մեջ 42 օր: Անցյալ տարվա հոկտեմբերից կալանավորված Սարգսյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշենի» բուժմասում եւ ստանում վերականգնողական բուժօգնություն:
Մադրասի «Ազդարար» հանդեսի վերահիմնադիր, ազատամարտիկ, ՀՀ նախագահի չգրանցված թեկնածու Մ.Սարգսյանն ասում է. «Նոր մարդ եմ դառնում, նոր ծնված մանկան նման ուտել, քայլել, շարժվել եմ սովորում, բայց կդիմանամ, Մարտակերտում ավելի դժվար էր»:
Դեռ, 2013թ-ին, ըստ Սարգսյանի, ինքը ներքաշվել էր համակարգչային ինչ-որ ավանտյուրայի մեջ, նաեւ ասում է, որ պատրաստ է կրել պատիժը, եթե պարզվի, որ օրինախախտ է:
Կարդացեք նաև
Մ.Սարգսյանն ուզում է վերականգնել իր բարի համբավը, շարունակել «Ազդարար» պարբերականի գործունեությունը:
Ավելին, լինելով կալանավայրում, նա որոշել է ազատվելուց հետո «ողջ իր կյանքում պայքարել դատապարտված կալանավորների ազատությունների եւ իրավունքների համար»:
Կալանավորը մտադիր է ազատվելուն պես այցելել բոլոր տուժողներին, հայցել նրանց ներողամտությունը: