Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը խոստացավ աշխատել բարձրագույն կրթությամբ մուրացկանի հետ

Մարտ 06,2014 14:06

«Ես բարձրագույն կրթությամբ մուրացկան եմ, ուզում եմ արտասահման գնալ ու բուժվել, էլ ուժ չունեմ ֆիզիկապես»,-այսօր կառավարության շենքի դիմաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին բռնացրեց ցուցարար մի կին ու բողոքեց:

«Որտեղդ բուժենք, ասա»,- հարցրեց նախարարը:

«Ոտքս ջարդվել էր, երկու ամիս չկարողացա բժշկի գնալ»,- պատմում էր ցուցարար կինը, բայց նրան ընդհատեց նախարարն ու խոստացավ. «Լավ դու մի օր կգաս, քո հետ առանձին կաշխատենք»:

Կնոջը ճամփելուց հետո, նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված ծննդատներում համավճարի համակարգ ներդնելը հետո փոշմանելը, նախարարն ասաց. «Ուսումնասիրեցինք հասարակության կարծիքը, տեսանք՝ միանշանակ չէ այդ հարցի վերաբերյալ եւ հաշվի նստեցինք այդ կարծիքի հետ: Տեսանք , որ խնդիրը լավ նախապատրաստված չէր ու խնդիրներ կարող էին լինել»:

Նա նաեւ ասաց, որ ունեւոր խավի համար էին նախատեսել համավճարը: Պարոն Դումանյանն ասաց, որ իրենց համակարգում կա ստվեր, չնայած վերջին տարիներին էապես նվազեցրել էին: Դիտարկմանը, գուցե բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնեք, ասաց՝ այո, հունիսից նախատեսում են բարձրացումներ:

Ցուցարարներից մեկն էլ հեգնեց. «Ի հաշիվ ժողովրդի՞»:

Նախարարն անտեսեց այդ հարցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը` ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ստվերը առողջապահության համակարգից կվերանա միմիայն բուժաշխատողին մարդավայել ապրելու համար անհրաժեշտ աշխատավարձ վճարելուց հետո:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31