Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Չեք տեսնո՞ւմ, դեմքս վախեցած նստել եմ» (Տեսանյութ)

Մարտ 06,2014 13:46

«Չեք տեսնո՞ւմ, դեմքս վախեցած նստել եմ»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք`ՀՀԿ-ին շա՞տ է վախեցրել ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերի սերտ համագործակցությունը, ինչի մասին դրվատանքով, հույսով ու հավատով խոսեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը`մարտիմեկյան հանրահավաքում:

Ընդհանրապես, Գալուստ Սահակյանը գտնում է, որ մարտիմեկյան հանրահավաքը «վերջին տարիների ամենաչստացված ու չծրագրված միտինգն էր», որովհետև, ըստ բանախոսի, «չի կարելի ժողովրդի մի հատված հավաքել ու ասել՝ սա մերն է», հետո «առանց հակադարձելու խոսալ, ճանապարհել ու ասել՝ հետո երևի կհանդիպենք»: Նման գործելաոճը Սահակյանը համարում է «քաղաքական պրովոկացիա»: Նա համոզված է, որ, այսպիսով` ժողովուրդն օգտագործվեց մի քաղաքական ուժի նեղ շահերի համար, ինչն անընդունելի է, քանի որ քաղաքական ուժերն իրենք պետք է օգտագործվեն ժողովրդի կողմից:

Մեր հաջորդ հարցին`ինչպե՞ս է վերաբերվում Տեր-Պետրոսյանի այն դիտարկումներին, որ Հայաստանի ճանապարհը դեպի Մաքսային միություն անշրջելի է, պարզապես, այդ ընթացքը պետք է լինի առանց Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գոհունակությունն էր հայտնում Մաքսային միության վերաբերյալ եւ, ըստ էության, մեսիջներ էր ուղարկում, որ ինքն էլ կարող է դա իրականացնել: Սա մեսիջ է, որ ինքն էլ է կողմնակից, ինքն էլ կարող է իրականացնել այդ գործընթացները Հայաստանում»:

Հետաքրքրվեցինք նաեւ, Գագիկ Ծառուկյանն, ըստ Գալուստ Սահակյանի, Իվանիշվիլի կարո՞ղ է դառնալ: Պատասխանը եղավ. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է` ինչ պակաս է, ես ասում եմ` մի բան էլ ավել է Գագիկ Ծառուկյանը»: Միաժամանակ, Գալուստ Սահակյանը հիշեցնում է, որ Հայաստանը նախագահի փնտրտուքի մեջ չէ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Արսզի դենքը միշտ նույնն է` ցինիկ…..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31