Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարեկան երեխայի մահվան գործով մանկաբույժների դեմ դատը սկսվեց (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 06,2014 13:41

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 1985թ. ծնված մանկաբույժների ոչ պատշաճ բժշկական գործողությունների, անփութության, անգործության պատճառով կյանքից զրկվել է 2-ամյա Լիա Միսակյանը:

Զարինե Այվազյանի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը, Լիլիթ Վարդանյանինը՝ Գիվի Հովհաննիսյանը:

Մեղադրանքը պաշտպանում էր Արաբկիր համայնքի դատախազի տեղակալ պարոն Կարապետյանը: Տուժողի իրավահաջորդ Գեւորգ Միսակյանի շահերի ներկայացուցիչն էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինիս մասնակցության հետ կապված դատավորը հայտնեց, որ գործից բացակայում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու մասին որոշումը, հետագայում պարզվեց, որ լիազորագիր էլ չուներ իրավապաշտպանը:

PrevPhoto
NextPhoto

Սակայն կողմերը չառարկեցին, ինչպես նաեւ տուժողի իրավահաջորդը ցանկություն հայտնեց, որ իրենց ներկայացուցիչը լինի Ա.Սաքունցը:

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Լիլիթ Վարդանյանը չընդունեց իրեն մեղսագրվածը, իսկ Զարինե Այվազյանն էլ ասաց, որ պարզ չէ, թե ինչի համար է մեղադրվում:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հղում արեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394 հոդվածին, ասելով, որ օրենսդիրը պատահական չի նշել, որ պարզաբանման պարտականությունը դրված է դատախազի վրա, եւ հենց այս փուլում:

Դատախազն ասաց, որ նախաքննության ժամանակ պաշտպանական կողմի միջնորդություններում վիճարկվել է ոչ թե մեղադրանքը, թե ինչումն են մեղադրվում, այլ փորձագետների հետ կապված առանձին վերլուծությունները:

Տուժողի իրավահաջորդ Գեւորգ Միսակյանը դիմեց դատարանին, թե. «կարող եմ բացատրել, թե ինչումն է մեղադրվել: Արյան պատասխանը չեմ տեսել, արե՞լ եք, որ չեք տեսել», սակայն դատավորն ընդհատեց իրավահաջորդին, ասելով, որ դատական քննության ժամանակ կպարզվի:

Որոշվեց ապացույցների հետազոտման կարգը: Վաղը նշանակված դատական նիստին կլսեն տուժողի իրավահաջորդին, նախ վկայի կարգավիճակով,  ապա վկաներին, կհետազոտվեն գործում եղած ապացույցները, փորձագետներին, ու ամբաստանյալներին:

Այսօր դատարան էին ներկայացել փորձագետը, վկաները, որոնք հեռացվեցին նիստերի դահլիճից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ մեղադրական եզրակացությունը չեն ստացել, դատարանից խնդրեց նաեւ այլ փաստաթղթեր էլ , որոնք իրենց չէին տրամադրվել մինչ այսօր:

Դատական նիստերի դահլիճոմ տուժուղի մայրն էր, հարազատները, բժիշկներ, իսկ լրագրողների վկայականներն էլ տեսանկարահանման թույլտվությունը տալուց առաջ մեկ- մեկ ստուգեց եւ բարձրաձայնեց դատավորը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31