Արագածոտնի մարզի Օհանավան եւ հարակից 6 գյուղերի բնակիչներն այս պահին փակել են Երեւան-Ապարան մայրուղին։«Հենց հիմա մենք 500 հոգով փակել ենք ճանապարհը եւ պահանջում ենք դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ապարանի ջրամբարի մոտ։ Եկել է նաեւ Արագածոտնի մարզպետը եւ փորձում է մեզ համոզել բացել ճանապարհը, սակայն մենք այն կբացենք, եթե խոստանան, որ ՀԷԿ չի կառուցվելու»,-«Ա1+»-ին հայտնեց Օհանավանի բնակիչ Վարդան Պողոսյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ