Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի մամուլի խոսնակի դոկտորական դիսերտացիան ռուսերեն է

Մարտ 06,2014 13:14

Aravot.am-ը տեղեկացրել է, որ Դրաստամատ Կանայանի անվան ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մարտի 4-ին կայացել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ, նրա գրասենյակի 35-ամյա ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները. հայեցակարգեր եւ գործընթացներ» թեմայով ատենախոսության պաշտպանությունը՝ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտացմամբ, գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը ատենախոսության լեզուն ռուսերենն է, մինչդեռ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կայքից  տեղեկացանք ատենախոսության եւ սեղմագրի ձեւավորման պահանջների մասին: Պարզվում է, որ ըստ սեղմագրի ձեւավորման պահանջների, սեղմագրի վերջում պետք է լինեն ռուսերեն եւ անգլերեն ամփոփագրեր՝ յուրաքանչյուր լեզվով երկու էջ (հայերեն եւ անգլերեն, եթե սեղմագիրը ռուսերեն է, հայերեն և ռուսերեն, եթե սեղմագիրն այլ լեզվով է)։ Տվյալ պարագայում Վիկտոր Սողոմոնյանի ատենախոսությունն ու սեղմագիրը ռուսերեն էին, եւ սեղմագրի վերջում առկա էր նաեւ հայերեն ամփոփագիր:

Ընդ որում. ամփոփագրում գրված է. «Ատենախոսությունը նվիրված է իշխանության ինստիտուտի հրապարակայնության ֆենոմենի, դրա իրագործման մեխանիզմների, գործիքակազմի, տարածությունների և հայեցակարգերի բացահայտմանը, ճշգրիտ ձևակերպմանը, նկարագրությանը և վերլուծությանը: Ատենախոսության արդիականությունը պայմանավորված է արդի աշխարհում տեղի ունեցող իշխանության ինստիտուտի փոխակերպումներով, իշխանության հրապարակային գործունեության ձևերի

զգալի փոփոխմամբ և բովանդակային տեսակների բազմազանացմամբ, մեդիա

դաշտի շրջադարձային փոփոխություններով: Իշխանության ինստիտուտների

գործունեության պատշաճ եւ արդյունավետ տեղեկատվական ապահովման խնդիրը կարեւորագույններից մեկն է իրական ժողովրդավարական պետություն կառուցելու գործում»:

Վիկտոր Սողոմոնյանը նաեւ գրել է. «Լրատվական հեղափոխության դարաշրջանում առանց իշխանության հրապարակային գործունեության բուն էության, դրա հոգեբանական, լեզվական և քաղաքագիտական հիմքերի ու գործածման առանձնահատկությունների վերաբերյալ ճշգրիտ պատկերացում ունենալու անհնար է դառնում թե իշխանության հրապարակայնության առավել արդյունավետ կազմակերպումը, թե այդ հրապարակայնության ձեւերից եւ բովանդակությունից տվյալ իշխանության մասին հստակ պատկերացում կազմելը»:

Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի մամուլի խոսնակը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների 056 խորհրդում ( Հ. Քոթանջյան, Պ. Չոբանյան):

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31