Մարտի 5-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքում հրդեհ է նկատվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի 10 շենքի թիվ 50 բնակարանի պատշգամբում, որտեղ հայտնաբերվել է 1935 թ. ծնված Շողակաթ Խաչատրյանի այրված դիակը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն