Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին ձեռնտու է, որ ուկրաինական այս թոհուբոհից Ռուսաստանը շահած դուրս գա. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 06,2014 12:30

Այնպես է ստացվել, որ այս ամբողջ «ղալմաղալի» մեջ մեր միակ պայմանական դաշնակիցը Ռուսաստանն է։ Ինչու պայմանական՝ որովհետեւ լավ գիտենք, թե ինչով կարող է ավարտվել դա. Ռուսաստանը կարող է ցանկացած պահի, հենց որ դա բխի իր շահերից, մոռանալ այդ դաշնակցային հարաբերությունները (պատմության ընթացքում նման բան մի քանի անգամ արդեն եղել է): Բայց մյուս կողմից Հայաստանն այլ դաշնակից պարզապես չունի, իսկ հայ ժողովրդի հազարամյա իմաստնությունն արձանագրում է, որ «միրգ չեղած տեղը քյալամն էլ ա միրգ»։ Իսկ «միրգ» իսկապես չկա. Արեւմուտքը չի կարող լինել մեր դաշնակիցը՝ այն պարզ պատճառով, որ Արեւմուտքը Թուրքիայի (հետեւաբար՝ նաեւ Ադրբեջանի) դաշնակիցն է։ Հենց սա է պատճառը, որ Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ առճակատման այս տողում (որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ Ուկրաինան հենց այդ առճակատման դրսեւորումն է) Հայաստանն ուզած-չուզած հայտնվել է Ռուսաստանի ճամբարում։ Կրկնում ենք՝ խնդիրն այն չէ, Ռուսաստանը հուսալի՞ դաշնակից է, թե ոչ, խնդիրն այն չէ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, եւ զուտ մարդկայնորեն ում կողմն է մեր համակրանքը՝ ֆաշիստական զորքերի կազմում կռված բենդերականների դրոշների տակ իրականացվող ազատագրական պայքարի մարտիկների՞, թե՞ ՚ռուսալեգու անջատողականների։

Խնդիրը հետեւյալն է՝ եթե Հայաստանի միակ կիսատ-պռատ դաշնակիցն այս հարայհրոցից պարտված դուրս գա եւ թուլանա, դրանից Հայաստանը կշահի՞, թե՞ կտուժի։ Միայն մի օրինակ բերենք. Թուրքիան համարյա պաշտոնապես հայտարարեց, որ եթե Ղրիմում իրավիճակը շարունակի լարված մնալ, «առաջինը իրենք են վերադառնալու այնտեղ՝ իրենց պապերի հողը»։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը դուրս մղվի Ղրիմից (հետեւաբար՝ նաեւ Սեւ ծովից), այդ վակուումը լցնելու է ոչ թե Ուկրաինան, այլ Թուրքիան։ Հիմա եկեք մտածենք՝ լա՞վ է դա մեզ համար, թե վատ։

Կարելի է քննարկել նաեւ հարցի տնտեսական կողմը։ Ամեն տարի Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում առնվազն 3 միլիարդ դոլար։ Եթե Ռուսաստանը թուլանա, եւ տնտեսությունը փլուզվի, այդ գումարներն էապես կրճատվելու են։ Լա՞վ է դա Հայաստանի համար, թե՞ վատ։ Երկու դեպքում էլ, կարծում ենք, պատասխանն ակնհայտ է։ Հայաստանին ձեռնտու է, որ ուկրաինական այս թոհուբոհից Ռուսաստանը շահած դուրս գա, կամ՝ գոնե շատ չթուլացած։ Իսկ Ուկրաինայի կիսվելուց Հայաստանին վնաս չկա։ Մե՞զ ինչ, թող թեկուզ 20 մասի բաժանվի։ Ինչո՞ւ ենք այդքան մտահոգվել Ադրբեջանի ամենասկզբունքային դաշնակիցներից  մեկի ճակատագրով:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31