Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանից տեղեկացանք, որ այսօր կկատարվի ադրբեջանական գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երեւանի Նորք-Մարաշում գտնվող վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն:
Վ. Մարգարյանն ասաց, որ Խոջոյանի հարազատների զգալի մասը Երեւանում է բնակվում, նրանց համար ավելի դյուրին կլինի շարունակել Մամիկոնի խնամքը: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի խոսքերով՝ Երեւանում հարկ կլինի կատարել Խոջոյանի թեւի վիրահատություն, տեղադրել Ելիզարովի ապարատ:
Վ. Մարգարյանը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոգում է Մամիկոն Խոջոյանի բուժման հետ կապված ծախսերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ