Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանի`երրորդ երկրում հայտնվելը լավագույն ելքն է

Մարտ 06,2014 12:08

«Իմ փորձը վկայում է եւ ես այն կարծիքն ունեմ, որ Ադրբեջանի որեւէ մի քայլ կարվի, որ նա վերադարձվի Հայաստան: Բոլորը գիտեմ, որ գործողությունները անցել են ՄԱԿ-ի լիազորությունների ներքո եւ փնտրվում է այն երկիրը, որը պատրաստ է ընդունել Հակոբին»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա հույս ունի եւ փորձն էլ դա է վկայում, որ այն անձինք, ովքեր պետք է երրորդ երկիր վերադարձվեն, ավելի մեղմ վերաբերմունքի են արժանանում տվյալ երկրում`խոշտանգումների եւ կտտանքների ենթարկվելու առումով: «Հուսանք, որ Հակոբ Ինջիղուլյանի հանդեպ այդպիսի մեթոդներ, ձեւեր չեն կիրառվում»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Բանախոսը նշեց նաեւ, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում չկա այդ պրակտիկան, որ գերության մեջ եղած մարդուն հետագայում իր երկրում էլ բռնությունների ենթարկեն կամ ոչ պատշաճ պետական-հասարակական-իրավական վերաբերմունքի արժանացնեն: Այնպես որ, այս իմաստով, տիկին Ալավերդյանը խնդիր չի տեսնում հետագայում, Հակոբին երրորդ երկրից Հայաստան վերադարձնելու առումով: «Օր առաջ Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկրում հայտնվելն այսօր լավագույն ելքերից է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Իհարկե, եթե պետությունը և ազգային որակը այլևս երկրորդ ելքը չունի, ելքը` երրորդ երկիրն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31