«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կզբաղվի Մամիկոն Խոջոյանի իրավունքների պաշտպանությամբ`միջազգային ատյաններում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այդ մասին հայտարարեց կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Կազմակերպությունը հետամուտ կլինի, որ հարցը ԵԴ-ում դրական լուծում ստանա`նաեւ ՄԱԿ-ի կոնվենցիաների շրջանակներում, արդեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Տիկին Ալավերդյանն ասաց, որ այս հարցով զբաղվելու համար իրենց կազմակերպությանն արդեն իսկ դիմել են մի շարք հայտնի փաստաբաններ: Մամիկոն Խոջոյանի շահերի պաշտպաններից մեկը կլինի Արտակ Զեյնալյանը: Կազմակերպությունը Խոջոյանի իրավունքները կպաշտպանի ժնեւյան կոնվենցիայի չորրորդ կետով, որը սահմանում է խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները: Հնարավոր փոխհատուցումների մասին տիկին Ալավերդյանն առայժմ հստակ ոչինչ ասել չի կարող: Դրանով մասնագետները կզբաղվեն: Միջազգային ցանցով, կազմակերպությունը տարածելու է Մամիկոն Խոջոյանի`Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվելու փաստը:
Այլ մանրամասները`տեսանյութում
«Ամենատարօրինակը նա է, որ տեղի ունեցածն ակնհայտ է, որ պատահականություն էր`տարիքով մարդ, հազար ու մի վիշտ ունեցող. մարդը շփոթվել է ու դրական էր, որ Ադրբեջանի պետական քարոզչության կողմից տարածված վարկածն առաջին հերթին քննադատության ենթարկվեց հենց Ադրբեջանում: Դա այնքան պրիմիտիվ էր, այնքան մարազմատիկ բնույթ էր կրում, որ առաջադեմ մտածող մարդը դա հանդուրժել չէր կարող: Մեր կազմակերպությունը միշտ շնորհակալությամբ է ընդունում հումանիտար իրավունքի ոլորտում համագործակցությունը: Ալիեւ որդին կտրեց այդ համագործակցության հնարավորությունները»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ