Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին. «Գագոյին շիրա կուտա». «Հայկական ժամանակ»

Մարտ 06,2014 11:39

Հատված հանրապետական պատգամավորի՝ Մարգարիտ Եսայանի հարցազրույցից:

Հանրահավաքում ձեր նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ըստ էության, կարգեցին բուրժուադեմոկրատական հեղափոխության առաջնորդ, դա ՀՀԿին չի հետաքրքրո՞ւմ։

– Բացարձակ չի հետաքրքրում, որովհետեւ ձեր ասած այդ կարգել բառի հետ էլ համաձայն չեմ։ Ես սոցիալական կայքերից մեկում կարդացի այդ նախադասությունը եւ նրա տակ կարդացի մեկ մեկնաբանություն, որը Գյումրվա բարբառով էր արված. «Գագոյին շիրա կուտա»։ Ես կարծում եմ, այստեղ հենց այդ տրամաբանությունն է եւ ուղղակի շատ լավ կլինի, որ նրանք, ովքեր ոգետրվել են առաջին նախագահի այդ հայտարարությունից, հիշեն, թե նույն մարդը ինչ էր ասում Ծառուկյանի մասին սրանից 7-8 տարի առաջ եւ նաեւ հիշենք Մարտի 1-ի եւ այն քաղաքական ուժի կամ այն ուժի ղեկավարի առնչությունները, որոնց մասին ոմանք շշուկով, ոմանք բարձրաձայն խոսում են, եւ որոնց մասին փաստահավաք խումբը նույնպես որոշ բաներ ժամանակին, Մարտի 1-ից անմիջապես հետո բացահայտել էր։

Թե չէ՝ ով ում ինչ կարգեց, իրականում լուրջ չեմ համարում այդ խոսակցությունները։ Ես ավելի համամիտ եմ Գյումրվա բարբառով արված այն մեկնաբանության հետ, որը կրկնում եմ՝ «Գագոյին շիրա կուտա»:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31