Մարտի 3-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1937 թ. ծնված Ռոմիկ Ա.-ի տնից գողացել են 335.000 դրամ և 25.000 ռուբլի:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն