Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական տնտեսությունը համակարգային ճգնաժամի մեջ է. «Հայկական ժամանակ»

Մարտ 06,2014 11:07

Դատելով մեր բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շրջանի հայտարարություններից՝ Հայաստանի տնտեսության վիճակը լիովին եւ ամբողջությամբ պայմանավորված է լինելու Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերություններով։

Մեկ հայտարարվում է, որ ռուսական ընկերությունները աստղաբաշխական ներդրումներ են կատարելու Հայաստանում, մեկ՝ հայկական ձեռնարկությունները պատվերներ են ստանալու Ռուսաստանից, մեկ՝ մեր ընկերությունները պետք է պատրաստ լինեն ՄՄ-ի եւ մասնավորապես Ռուսաստանի շուկան գրավելու, եւ այլն եւ այսպես շարունակ։ Տնտեսության զարգացման որեւէ այլ տեսլական, թեկուզ քարոզչական մակարդակով, մեզ այլեւս չի մատուցվում։

Նման դեպքերում ասում են, որ մեր կառավարությունը «բոլոր ձվերը դրել է մեկ զամբյուղի մեջ»։ Իսկ ինչպիսին է այդ «զամբյուղը», այսինքն՝ Ռուսաստանի տնտեսության վիճակը։ Պետք է նկատել, որ նույնիսկ ոչ խորը մասնագիտական հայացքով դիտարկելու դեպքում ակնհայտ կդառնա, որ այդ «զամբյուղը» փտած է, տակ չունի, ոչ էլ բռնակ։

Ռուսական տնտեսության վիճակը իրենց վրա արդեն զգում են մեր այն հայրենակիցները, որոնց ապրուստի հիմնական միջոցը իրենց՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հարազատի ուղարկած գումարներն են՝ մասնավոր տրանսֆերտները։ Իսկ այդպիսիք հարյուր հազարավորներ են:

Մի քանի ամսվա ընթացքում ռուսական ռուբլին էականորեն արժեզրկվել է, եւ դրա հետեւանքով նույնքան նվազել են այդ գումարներով ապրող մարդկանց փաստացի եկամուտները։

Բայց սա «սառցաբեկորի» միայն վերջրյա մասն է, որը տեսնում են բոլորը։ Ռուսական տնտեսությունը իրականում համակարգային ճգնաժամի մեջ է, եւ դա այլեւս չեն թաքցնում նույնիսկ ռուսական՝ ամենեւին ոչ ընդդիմադիր լրատվամիջոցներն ու վերլուծաբանները։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31