Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հումորը. «168 ժամ»

Մարտ 06,2014 11:00

«Սա հումորի լավ զգացում է»,- 168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևն այսպես գնահատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, թե Ղրիմի ինքնավարությունում ռազմավարական օբյեկտները գրաված ուժերը չեն պատկանում ռուսական ստորաբաժանումներին, այլ դրանք «տեղական ինքնապաշտպանական ուժերի» ջոկատներն են, որոնք կազմավորել են Ղրիմի բնակիչները:

Ինչ վերաբերում է բուն ուկրաինական ճգնաժամին և Ղրիմի հարցին, այդ մասին քաղաքագետը կարծիք հայտնեց, թե Պուտինը կարևորում է Ղրիմը Ռուսաստանի «օրբիտայում պահպանելը» և բազմաթիվ ռուս փորձագետների ու նաև ղրիմցիների կարծիքով` նա ձգտում է ուղղել նախկին նախագահ Ելցինի սխալը:

«Ուկրաինայի ճգնաժամն առավելագույնս սրեց աշխարհաքաղաքական սահմանազատման հստակ կանոնների բացակայությունը, ոչ ոք հաշվի չէր առնում, որ այստեղ ձևավորվել է նոր բևեռ` ի դեմս Ռուսաստանի և եվրասիական տարածքի, և այս ճգնաժամը պարզապես վկայում է, որ այդ բևեռն իրոք գոյություն ունի: Իսկ եթե այն կա, ուրեմն պետք է քննարկել, թե որտեղով են անցնում նրա սահմանները: Ես շատ եմ ցավում, որ հենց Ուկրաինան է այսօր դիտարկվում այն երկիրը, որով պետք է անցնեն, մի կողմից` Եվրոպայի ու եվրոպական ինտեգրացիոն նախագծի և, մյուս կողմից` Ռուսաստանի ու եվրասիական ինտեգրացիոն նախագծի սահմանները»,- ասաց Ալեքսանդր Կարավաևը: Առավել մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31