Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատելի» ժողովրդավարությունը

Մարտ 06,2014 13:45

Հայաստանցիների առնվազն կեսի համար լրատվության հիմնական աղբյուր է շարունակում մնալ հեռուստատեսությունը: Հետեւաբար, Ուկրաինայի մասին իրենց պատկերացումները մեր այդ համաքաղաքացիները կազմում են` ելնելով Հայաստանում վերահեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքների քարոզչությունից: Ըստ այդմ, բացի նացիստական ավազակախմբերի չարագործություններից եւ ինքնապաշտպանության ջոկատների սխրանքներից՝ այդ երկրում ոչ մի այլ բան չի կատարվում:

Սակայն, այդ հիմնական ուղերձը մարդկանց ուղեղում տեղադրելով՝ անհրաժեշտ է վարկաբեկել նաեւ «ազատականություն» եւ «ժողովրդավարություն» հասկացությունները, որպես երկերեսանի եւ երեսպաշտ Արեւմուտքի հնարք, որի միջոցով համաշխարհային «մութ ուժերը» փորձում են Ռուսաստանից պոկել «իրավամբ» իրենց պատկանող «փոքր եղբայրներին»:

Որ փարիսեցիության չափաբաժինը մեծ է նաեւ Արեւմուտքում, դրանում կասկած չկա: Բայց որ բացի դրանից՝ գոյություն ունեն նաեւ իրական ժողովրդավարություն եւ ազատականություն` նախեւառաջ որպես մտածելակերպ, նույնպես կասկածից վեր է: Այդ մտածելակերպը պարտադիր չէ, որ կապ ունենա որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ` դա գործիք է, որով դուք տանը, աշխատանքի վայրում, պետության մեջ հասնում եք ձեր նպատակին:

Մեր տարածքներում ներկայիս ռուսաստանյան պաշտոնական քարոզչության համար այդ ատելի երեւույթները ծիլեր տվեցին նախորդ դարի 50-ական թվերին, եւ դրանց կրողներն էին առաջին հերթին հենց ռուս մտավորականները: Դրանից 100 տարի առաջ էլ` 1850-ականներին, նույն խավի ներկայացուցիչները պնդում էին, որ ստրկական աշխատանքը անարդյունավետ է, որ հայրենիքը սիրելը մի բան է, իսկ սեփական եւ այլ ժողովուրդներին զենքով ճնշելը` այլ բան: Այնպես որ՝ ներկայիս Հայաստանում ժողովրդավարության եւ ազատականության մասին պատկերացումների ակունքները մեծ մասամբ ոչ թե Արեւմուտքում են, այլ հենց Ռուսաստանում:

Դրան մշտապես հակադրվում էր «հայրենասիրությունը»: Այո, չակերտների մեջ, որովհետեւ իսկական հայրենասիրությունը չի կարող հակասել ազատությանը: Իսկ ինչ մնում է «հայրենասիրական լրագրությանը», որի անկրկնելի նմուշները ցուցադրում են ռուսաստանյան ալիքների մեկնաբանները (որոնք պայքարում են «լիբերալիստների» դեմ), ապա այս բառակապակցությունն, իմ կարծիքով, ընդհանրապես անհեթեթ է: Լրագրությունը չի կարող լինել հայրենասիրական կամ կոսմոպոլիտական, իշխանամետ կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ եվրոպամետ: Ճիշտ այնպես, ինչպես մաթեմատիկան, խոհարարությունը կամ, ասենք, շինարարությունը: Թերթերով, կայքերով, եթերներով հեռարձակվող նյութերը կարող են լինել լրագրություն` որպես հետաքրքիր պատմությունները գտնելու եւ տարածելու արվեստ, եւ ոչ լրագրություն` որպես ինչ-որ բաներ քարոզելու միջոց:

Իսկ սեփական գործը մակարդակով անելը լավագույն հայրենասիրությունն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (28)

Պատասխանել

  1. Rafael says:

    Հուսով եմ պարոն Աբրահամյանը ծանոթ է վերջին նորություններին Ղրիմից եկող և տեղյակ է,որ շուտով Ղրիմը՝պատմական ռուսական տարածքը շուտով կվերադառնա իսկական տերերին,այսինքն Հզորագույն ՌՖ-ին և կմտնի ՄԵԾԱԳՈւՅՆ ՊԱՏՐԻՈՏ ՂԵԿԱՎԱՐԻ՝ՊՈւՏԻՆԻ ՂԵԿԱՎԱՐՈւԹՅԱՆ ՏԱԿ։ Ես սա ուղղակի նշում եմ,որովհետև հարգարժան խմբագիրը նախկին հոդվածներից մեկում պնդում էր թե ոչինչ դուրս չի գա այս իրարանցումից և Ռուսաստանը ոչինչ չի շահի,բայց իհարկե ներելի է,քանզի պարոն Աբրահամյանը ամենևին էլ առաջին մարդը չէ,որ թերագնահատում է մեր Մեծագույն առաջնորդ,Մայցամաքային Խաղաղապահ զորքերի գլխավոր հրամանատար,Գեներալիսիմուս Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Ի դեպ ԽՍՀՄ-ի վերադարձը ամենևին էլ սարերի ետևում չի ինչպես տեսնում ենք և վերջապես մենք կազատվենք այս գաղջ մթնոլորտից,երբ հասկանալի չէ թե ում ինչ ֆունկցիա ունի և ով ինչի համար է պատասխանատու և ինչ ապագա է սպասվում աճող սերնդին։

    • Արսեն says:

      Պուտին, դու կյանք ես հարակեզ,
      Դու պատմություն ես մարդկային,
      Որ շառաչում է հորդ գետի պես
      Դեպի օվկիանն ապագայի…

      Մեր երջանիկ հայրենիքի
      Յուրաքանչյուր հարկի ներքո
      ՈՒ վանդակում ամեն կրծքի
      Կա որպես շունչ անունը քո։

      Մեզ հետ ես դու ամեն վայրկան,
      Արյան պես վառ ու կենդանի՝
      Եվ հողմերում ատելության,
      Եվ հաղթական սիրո ժամին։ ..))))… ))))),,,))))))),,

  2. bzjackal says:

    CNN ընդհանրապես դիտել հնարվոր չէ:

    “Уж коли зло пресечь:
    Забрать все книги бы да сжечь”…

    Երևի էսօրվա ԶԼՄ-ների համար էլ կասեր: Ու երևի արդեն ճիշտ կլիներ:

  3. Hakob says:

    և սա ասում է մի պրոֆեսիոնալ. ով աշխատում է սորոսի բռնատիրական պրոպագանդիստական ապառատում որպես խմբագիր: իրականում, ցինիզմը սահմաններ չի ճանաչում:

  4. Hayk says:

    Западные СМИ (очень многие) тоже пишут то, что показывают русские!!!

    • Արսեն says:

      Отличие “Западных СМИ” от Российских то, что они могут писать всё что им приедет в голову, читателю решать чему верить… в России же все пишут одно и тоже, (остальных уже уничтожили), читателю самостоятельно решать ничего не надо. За него уже всё решено. ..))..

    • Տիգրան says:

      Pure tu

  5. Մարդ says:

    <>
    Պրն Աբրահամյանի այս միտքը ուղակի տիեզերական է: Մեր փառափանծ լրագրությունը միայն հետաքրքիր նյութեր է գտնում և հրապարակում: Ապրեք և ոչ մի քարոզ, հեռահար նպատակ: Իսկ եթե լավ նայել շուրջ բոլորը, ապա գերակշիռ հիմնականում միայն ծախված հոդվածներ, մի ստվար մարդկանց պատվերների կատարում… Հայաստանի համար մի երևույթի մասին սպառված լրագրական քննություն և հատկապես տպագրություն չկա:

  6. sergik says:

    ինտերնետի դարում միայն մի լրատվամիջոց կարդալը ծիծաղելի կլիներ, ես նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն եմ կարդում ուր մնաց աշխարհինը չկարդամ այնպես որ միակողմանի ինֆորմացիա ստանալը այլևս անցյալում է ……շատ անգամ մեր պաշտոնական լրատվամիջոցները երբեմն իրենց ծիծաղելի վիճակի մեջ են դնում միակողմանի լուրեր հրապարակելով…..

  7. sergik says:

    ժամանակն է , որ բախումները տեղափոխվեն Ամերիկա մայրցամաք, թե չէ ….

    • Արսեն says:

      Շատ ճիշտ է..)).. Վաղուց ժամանակն է..)).. Բայց «բախումների» կարծիք թե աշխարհի որ մասը տեղափոխվեն՝ չի համատասխանում ձեչ կարծիքին..)).. կամ «բախումները» խելք չունեն կամ ձեր ցանկությունը հիմքեր չունի… որոշեք՝ դրանցից որն է..)))…

  8. Հրանտ Պապիկյան says:

    Ղրիմի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել, որ դուրս է գալիս ՈՒկրաինայի կազմից, քանի որ լեգիտիմ չի համարում ոչ սահմանադրական ճանապարհով` հեղափոխության միջոցով զավթված իշխանությունը ՈՒկրաինայում: Տաս օրից այդ մասին իր դիրքորոշումը կարտահայտի Ղրիմի բնակչությունը` ամենաժողովրդավարական գործիքներից մեկի` հանրաքվեի միջոցով: Մի՞ թե սա հենց ազատականություն և ժողովրդավարություն չէ, և արդյո՞ք դա կընդունեն ՈՒկրաինայի` բռնատիրությունը տապալած, «ազատական» եւ «ժողովրդավար» նոր իշխանությունները…
    Սրանք ընդամենը երկու պարզ հարցեր են, որոնց կուզենայի պատասխաներ հեղինակը` նույնպես պարզ ու հասարակ, ինչպես հարիր է լիովին ԱՆԿԱԽ մամուլին:

    • Արսեն says:

      Ստալինի «ազատարար» կարմիր բանակի «ազատագրած» բոլոր երկրներում բնակչությունը «ընտրեց» «զարգացման» սոցիալիստական ուղին..)).. Հիմա, Ղրիմի տարածքում, առանց տարբերանշաններ համազգեստներով, կանգնած է Պուտինի «ազատարար» բանակը։ Միթե սա հենց այն «ազատականություն և ժողովրդավարություն» հիմք չէ, որը կկանխորոշի հանրաքվեի արդյունքները?…)))…
      Իսկ ինչու 10 օրից?
      10 օրից Ռուսական բանակը դեռ Ղրիմում է լինելու?..)))…

      • Հրանտ Պապիկյան says:

        Անկասկած լինելու է, Արսեն ջան: Արդարությունը պետք է նաև բռունցքներ ունենա)))

        • Արսեն says:

          Եթե «այո» ապա մենք, անկասկած, կտեսնենք պատմության մեջ ամենաարդար, չկեղծված և ազատ կամաարտահայությունը…)))..
          Ռուսական բանակը ավտոմատով շատ լավ է կարողանոում «կամաարտահայտացնել»..)))..

          • sergik says:

            իսկ եվրոպան շակալի նման , տակից թաքուն , ինտրիգներով..

  9. Andranik Gorgyan says:

    I would recommend to go on site Globalresearch.ca
    There you’ll find very true news and information about the causes of all these problems in our world.
    Also, I am for people’s right for self-determination. So, if the people of Karabakh have that right, why the people in Crimea should not have one?

  10. Andranik Gorgyan says:

    Genetically Modified Crops, Monsanto’s Roundup and the Contamination of America’s Food ChainFluoride: Killing Us SoftlyThe Momentum for “Regime Change”: Snipers Are Commonly Used as “False Flag” TerroristsThe Bush-Obama Neocon Foreign Policy Agenda: Isolating Russia, Expanding NATOUkraine’s “Democratic Coup d’Etat”: Killing Civilians as a Pretext for Regime ChangeThe Fascist Danger in Ukraine. Resurgence of Neo-Nazism Denied by Western Media
    The Bush-Obama Neocon Foreign Policy Agenda: Isolating Russia, Expanding NATO

    A Dismal Failure

    By Prof Rodrigue Tremblay
    Global Research, March 06, 2014
    Region: Europe, Russia and FSU
    Theme: US NATO War Agenda

    Tremblay1
    Professor Rodrique Tremblay

    “Every state is condemned to follow a policy dictated by its geography.” Napoleon Bonaparte (1769-1821)

    [NATO’s goal is] “to keep the Russians out, the Americans in, and the Germans down.” Lord Ismay, first NATO Secretary-General

    “Of all the enemies to public liberty, war is perhaps the most to be dreaded because it comprises and develops the germ of every other.” James Madison (1751-1836), fourth American President

    The hazards associated with American foreign policy since the collapse of the Soviet Union in 1991 should appear obvious to all, because it is precisely this policy that has caused the crisis in Ukraine with all its negative consequences for the coming months and years.

    President Barack Obama was candid in admitting it on Monday March 3, 2014, when he said that

    “we are indicating to the Russians [that] if in fact they continue on the current trajectory they’re on, then we are examining a whole series of steps — economic, diplomatic— that will isolate Russia.”

    Well, it is precisely this desire to expand NATO and to isolate Russia by incorporating all the countries bordering Russia into NATO, i.e. a strategy of geopolitical and military encirclement of Russia, which has provoked that country when it felt threatened in its national security.

    This is easy to understand.

    For example, what would the United States do if a hypothetical Russian Empire were to incorporate Mexico or Canada into a military alliance? To ask the question is to answer it. Why is it so difficult to understand that the best way to start a war is to threaten a country’s vital interests?

    The truth is that NATO should have been disbanded after the collapse of the Soviet empire in 1991, and especially after the Warsaw Pact was itself dismantled. Europe should have then moved to build an expanded Europe of nations, large, democratic and peaceful, within a framework of economic and political cooperation and peace. But no! The United States wanted to take advantage of the situation and demanded that everything fell into the military-financial U.S. empire.
    That is the source of many problems.

    In my book “The New American Empire”, originally published in 2003, just before the onset of the Iraq war, I pointed out the dangers of the American global imperial ambition and explained the reasons. The Middle East was the first to suffer under this global policy of interventionism. And now, Europe as a whole, most unfortunately, may have to pay the price for this unbridled American hubris, under both George W. Bush and Barack Obama, although that policy goes back to George H. Bush and Bill Clinton.

    This is why I believe President Obama and his neocon advisers do not think beyond their nose, as was the case for the not-too-bright George W. Bush, when they adopt such a global imperialist ideology.

    In 2008, it just happened that I published an article which has been translated into several languages, and in which I advanced the idea that Europe had a vital interest in disbanding that relic of another age that is NATO. Indeed, we must blame European leaders not to have understood that the fundamental interest of Europe was not to blend into the American Empire but rather to build an independent and united Europe. Because that reality has not been well understood, Europe is now running the risk of falling prey to a new Cold War with divisive and ruinous conflicts, while the United States will try to pull their chestnuts out of the fire, with the U.K as its convenient ally from within.

    It may be not too late for European leaders to rectify the situation. This would, however, require wisdom and the courage to tell the American neocons who have designed American foreign policy for a quarter of a century that they are not masters of the world and that the European Union has no intention to pursue an aggressive policy of military encirclement Russia. That’s it.
    And rather, on the contrary, Russia should be invited to join an expanded Europe of nations, large, democratic and peaceful within a framework of economic cooperation and peace.

    What would be required of them, however, is a minimum of vision, of insight and a spirit of independence, which currently seems to be lacking badly in many current European governments.

    Carelessness and the current European abdication in letting Washington decide European foreign policy may serve the interests of the American empire, but this could lead Europe to disaster.

    Now things are getting muddier. Details of a leaked phone call between EU foreign affairs chief Catherine Ashton and Estonian foreign affairs minister Urmas Paet suggest that the US-backed opposition was responsible for hiring snipers who gunned down protesters in Kiev and not the deposed government of Viktor Yanukovich, as the media widely claimed.
    https://www.prisonplanet.com/leaked-phone-call-kiev-snipers-hired-by-us-backed-opposition…

    Prof. Rodrigue Tremblay is an economist and author, whose last two books are: The Code for Global Ethics, Prometheus Books, 2010; and The New American Empire, Infinity Publishing, 2003.

    To read Dr. Tremblay’s blog, please visit:
    https://www.thenewamericanempire.com/blog.htm
    The author can be reach at:
    [email protected].

  11. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Անդրանիկ, վերեվում բերված բլոգ տեղեկատվությունը ապացույց է այն բանի որ «արեվմուտքի» եվ ինտերնետում բլոգներում եվ այլ ԶԼՄ ների տեղեկկատվություններում ձեր նախասիրությամբ կարող եք գտնել զանազան նյութեր որոնք կողմ կամ դեմ կարծիքներ կարտահայտեն… մենք տանը ԱՄՆ ում ռուսական հեռուստատեսության ծրագրերն ենք նայում …ցավում եմ բայց այս վերջին շաբաթվա ընթացքում Վրեմյա ծրագիրը ինձ հիշեցնում դպրոցական տարիներիս խորհրդային տարիների սուսլովիան պրոպագանդա… միթե Ռուսաստանում ժողովուրդը այդքան հիմար է…
    վերեվում բերված հայտնի պարբերությունը «Now things are getting muddier. Details of a leaked phone call between EU foreign affairs chief Catherine Ashton and Estonian foreign affairs minister Urmas Paet suggest that the US-backed opposition was responsible for hiring snipers who gunned down protesters in Kiev and not the deposed government of Viktor Yanukovich, as the media widely claimed.» ինձ մոտ շատ կասկածելի մտքերի առիթ է տալիս… արդյոք այդ դիպուկահարները Կիեվում նույն հիմնարկից ուղարկված դիպուկահարները չեին որ Երեվանում 2008 ի Մարտի : ին պատճառ դարձան մեր անմեղ հայրենակիցների միեվնույն իրավիճակում սպանվելուն, ախր ձեռագիրը շատ նման է…ինչու այս մասին ոչ մեկը չի անդրադառնում, եվ ում էր այն իսկապես ձեռնտու երկու դեպքում էլ, ով էր ուզում եվ Հայաստանի եվ Ուկրաինային պահել Ռուսական իմպերիայի սահմաններում…

    • sergik says:

      իսկ ո՞վ է ուզում այն տանել Եվրամիության իմպերայի սահմանները…

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Սերժիկ, ես կարծում եմ նրանք, որոնք մտածում են որ իրենց հարկավոր չէ այն 5000 դրամները , որ Սերժիկ Սարգսյանը առաջարկում էր իրեն ընտրելու համար…

  12. ohan says:

    Լրագրությունը չի կարող լինել հայրենասիրական կամ կոսմոպոլիտական, իշխանամետ կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ եվրոպամետ: Ճիշտ այնպես, ինչպես մաթեմատիկան, խոհարարությունը կամ, ասենք, շինարարությունը:
    Очень сомнительные рассуждения для уровня такого полуфилософа, полумузыканта и полного публициста, каким является главный редактор газеты «Аравот». Я думаю эти рассуждения не прочтут в редакции “Нью-Йорк Таймса”, “Вашингтон поста” ,”Таймса”, ” Шпигеля”… и даже в “Независимой газеты”, “Правды” и «Новой Газеты»! Говорят дурной пример заразителен.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կարեւորը, որ դա կարդացել է Օհանը, որը, ենթադրաբար, կատարյալ փիլիսոփա է եւ երաժիշտ:

  13. harut says:

    Կարդալով մօտաւորապէս բոլոր կարծիքները այն տպաւորութիւնը ունեցայ որ մեծագոյն մասը երեխայական զգացումներէ տարուած մոռցած է որ Հողէն եւ Անձերէն անդին կայ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ
    որուն պահապանը պէտք է ըլլայ այդ Երկրի ղեկավարը մեծամասնութենէ ընտրուած եւ յարգէ իւրաքանչիւրին իրաւունքը թէ իր քաղաքացիներուն եւ թէ իր հարեւաններուն։ Հիմա դուք դատեցէք թէ որ աստիճանի պաշտպանուած են Հայաստանի,Ռուսաստանի,Ազրպէճանի,Թուրքիոյ,Հիւսիսային Գորէայի եւ այլն եւ այլն երկիրներու բնակիչներուն արդար իրաւունքները վերջը նստեցէք քառեակներ նուիրելու,,,,

Պատասխանել