Մարտի 6-ին, ժամը 17.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ զրույցը: Թեման՝ ինչպե՞ս են հայաստանյան լրատվամիջոցները լուսաբանում Ուկրաինայի իրադարձությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: