Հայաստանի ազգային հավաքականը Կրասնոդարում 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ընտրանուն:
Հանդիպումից հետո, ինչպես տեղեկացնում են «Armsport.am»-ի թղթակիցները Կրասնոդարից, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է. «Ես կարծում եմ, որ լավ խաղ էր: Հայաստանն ագրեսիվ մրցակից է: Նրանք մեզ լավ էին դիմակայում: Շատ արագ խաղ էր, տղաներին այն շատ օգուտ տվեց: Ես լիովին գոհ եմ խաղից, գոհ եմ, որ վնասվածքներ չունենք»:
Իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերջին անգամ հանդիպում անցկացրած Վարդան Մինասյանը ասել է հետեւյալը. «Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ ֆունկցիոնալ լավ վիճակում չենք: Միայն Հենրիխ Մխիթարյանը խաղային պրակտիկա ուներ»: Հարցին, թե կարծրատիպ կա, որ մեր հավաքականն ընկերական հանդիպումներին է վատ խաղում, իսկ պաշտոնականներում՝ ավելի լավ, Վարդան Մինասյանը պատասխանել է. «Դա միայն Հայաստանի հավաքականի մոտ չէ: Գերմանիայի, կամ Անգլիայի հավաքականներում եւս նման խնդիր կա: Նրանց մոտ էլ ընկերական եւ պաշտոնական հանդիպումների տարբերություն զգացվում է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ