Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գյումրին էնպես են ներկայացնում կարծես Ստալինգրադն է, լույսը չբացված իրար են մորթում». կինոռեժիսոր

Մարտ 05,2014 21:13

Ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր, պրոդյուսեր  Արմեն Գասպարյանը, ով պատրաստվում է Գյումրու մասին վավերագրական ֆիլմ նկարահանել` «Գողացված մանկություն»  վերնագրով, օրերս մեզ հետ զրույցում նեղսրտեց, թե իր հայրենի քաղաքը, որը միշտ եղել է մշակութային քաղաք, այժմ  պատեհ-անպատեհ առիթներով ներկայացնում են որպես կրիմինալ մայրաքաղաք:

«Ես երկար տարիներ Հայաստանում չեմ ապրում, բայց հետաքրքրվում եմ Գյումրիով. երևանյան  լրագրողների գրածը, որ կարդում եմ Գյումրու մասին, էնպիսի տպավորություն եմ ստանում, թե Ստալինգրադն է 1942 թվականին, լույսը դեռ չբացված` մարդիկ պուլիմյոտներով, պուշկեքով, սնարյադներով 24 ժամ էս քաղաքում սպանում, մորթում , բռնաբարում, եսիմ ինչ են անում….Գյումրին  իր բնակչության  հավասար  նույնքան կրիմինալ քաղաք է, ինչքան Երևանը, Չարենցավանը կամ Էջմիածինը…:  Գյումրին այն քաղաքն է, որտեղից Հայաստանի մյուս տեղանքների ժողովուրդը  դանակ-պատառաքաղ բռնել է սովորել: Հայտարարել, որ Գյումրին Հայաստանի կրիմինալ մայրաքաղաքն է… Գյումրին  կրիմինալ քաղաք չէ, Գյումրին մշակութային, կուլտուրական քաղաք է, ու  նույնիսկ էս պայմաններում մշակույթը ավելի շատ է մնացել, քան Երևանում»,- նեղվեց կինոռեժիսորը:

Նա ասաց, որ Գյումրու մասին  նկարահանվող իր ֆիլմի նպատակներից մեկը ոչ միայն քաղաքի սոցիալական պայմանները  ցուցադրելն է, այլ  քաղաքի անցյալը: Գյումրին, կինոռեժիսորի բնութագրմամբ, այնպիսի անցյալ է ունեցել  մինչև երկրաշարժը, որ չնայած իր այսօրվա ներքին սոցիալական բարդ խնդիրներին` իրավունք ունի ներկայանալ որպես լիարժեք քաղաք:

Ըստ կինոռեժիսորի, Գյումրու մասին  ֆիլմ նկարահանելու համար պետք է զգաս այս քաղաքի ցավը, անցնես այդ ամենի միջով, և չի կարելի Գյումրիի  մասին գաղափար չունենալ, գալ մեկ շաբաթում ֆիլմ նկարել ու գնալ: «Իմ ֆիլմը տարբերվելու է նրանով, որ ավելի շատ անձնական է և ավելի շատ էմոցիոնալ, կապված է ռեալ մարդկանցից: Նորից եմ ասում, Գյումրի քաղաքը ես թերթերով չգիտեմ, էս էլ եմ էս քաղաքից, էստեղ եմ ծնվել, մեծացել, իմ մոտեցումը ուրիշ  է լինելու»,- ասաց կինոռեժիսորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    Հարգելի Արմեն Գասպարյան, ես կցանկանայի մասնակցել Ձեր Գյումրիի նկարահանումներին. Ես բնակվում եմ Գյումրիում, իմ հհ 099991004.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31