Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ Ա. Զաքարյանը Լյուքս Ստեփանյանի հարազատին. «Մարդուն վախեցնում եք, միս ու արյուն է , չէ՞»

Մարտ 05,2014 19:49

Մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր Նոյեմբերյանի զորամասում 2013թ. մայիսի 15-ին ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական հերթական նիստ: Նշանակված ժամին՝ ժամը 12-ին ներկայացրել էին դատավարության բոլոր կողմերը, բացի ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանից եւ Վաղինակ Գեւորգյանից: Դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց կես ժամ ընդմիջում: Ընդմիջմանը քրեական գործով մեղադրող, Լոռու զինվորական կայազորի դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը Լյուքս Ստեփանյանի հարազատներից մեկին հետ զրույցի ժամանակ, նկատի ունենալով ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայությունը եւ նախորդ՝ փետրվարի 26-ի նիստում փաստաբանի եւ Լյուքսի հոր՝ Իշխան Ստեփանյանի թունդ վեճը, ասաց. «Մարդուն վախեցնում եք, միս ու արյուն է , չէ՞»:

Ընդմիջումից հետո Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Խաչատրյանի պաշտպանների հետ, նրանք ասել են, որ նիստին չեն ներկայացել, քանի որ մարտի 5-ի նիստի մասին դատարանից ծանուցագիր չեն ստացել: Դատավորը նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց մարտի 10-ին,ժամը 14-ին: Դատական նիստի հետաձգումը դժգոհությամբ ընդունեցին Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները: Նրանք, ինչպես եւ նախորդ նիստերի ժամանակ, մեծ խմբով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից ժամանել էին Իջեւան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31