Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դատաիրավական ԾԻԳ»-ի վերաբերյալ ՎՊ-ի հնչեցրած մեղադրանքները չեն հիմնավորվել. Քրեական գործը կարճվել է. pastinfo.am

Մարտ 05,2014 19:16

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից «Դատաիրավական ԾԻԳ»-ի պաշտոնատար անձանց վերագրվող չարաշահումները չեն հիմնավորվել, եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը կարճվել է՝  հանցակազմի և հանցագործության դեպքերի բացակայության հիմքով: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ վերահսկիչ պալատի կողմից ներկայացված բոլոր հնարավոր դրվագներով մեղադրանքները, մեղմ ասած, ճանաչվել են ոչ հիմնավոր։

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Վերահսկիչ պալատի մասին վերջին օրինագիծը, որով փորձ է արվում ՎՊ-ի ստուգումները համապատասխանեցնել ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, նաեւ բխել է այս գործի շուրջ բարձրացված աղմուկից, քանի որ նախորդ տարվա աղմկահարույց հաշվետվությունը կազմելու և հետագայում ՀՀ Ազգային Ժողովին և հանրությանը այն հրամցնելու ընթացքում վերահսկիչ պալատը, մեղմ ասած, անաչառ չի գործել՝ անտեսելով վերահսկվող մարմինների առարկությունները:

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31