«Էդգար Մարտիրոսյանը, որն այժմ կարող է լինել աշխարհում պիցցայի ամենահայտնի առաքողը, չգիտեր, թե կիրակի օրը առաքում էր կատարել Հոլիվուդի ամենամեծ աստղերի համար»:
Այս մասին գրել է ամերիկյան «Սի-Էն-Էն» լրատվական գործակալությունը, որի համաձայն պիցցային առաքման պատվեր ստանալուց հետո Մարտիրոսյանը կարծում էր, թե պատվերը նախատեսված է Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում հավաքված մի խումբ գրողների համար: Տեղ հասնելուն պես իրեն խնդրել էին սպասել, իսկ հետո Մարտիրոսյանին դիմավորել էր «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը վարող ամերիկացի հայտնի երգիծաբան Էլեն Դեջեներեսը, և խնդրել էր հետևել իրեն:
«Դրանից հետո միլիոնավոր հեռուստադիտողների առջև ինքը իր խանութի կարմիր և կանաչ գույներ ներկած պիցցայի տուփերից պիցցա էր բաշխում Բրեդ Փիթի և Ջարեդ Լեթոյի նման մարդկանց», – գրում է «Սի-Էն-Էնը»:
«Սի-Էն-Էն» լրատվական գործակալության եթերում երկուշաբթի երեկոյան հեռարձակված «Փիերս Մորգան շոու» հաղորդման ընթացքում Մարտիրոսյանը պատմել է իր հոլիվուդյան փորձառության մասին՝ ասելով, թե «այդ պահը հիրավի հիասքանչ պահ էր»:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայնի»-ի կայքում