Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերան գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի եւ Արտաշես Մինասյանի խաղամակարդակը շատ բարձր է

Մարտ 05,2014 17:51

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ցույց տված հայաստանցի չորս շախմատիստներից մեկը գրոսմայստեր, 47-ամյա վետերան Արտաշես Մինասյանն է:

Aravot.am-ի խնդրանքով գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը խոսեց Հայաստանի հավաքականում իր երբեմնի թիմակիցներ Արտաշես Մինասյանի եւ հայկական շախմատի կենդանի լեգենդ` 63-ամյա Ռաֆայել Վահանյանի (նա երկու տուրում վաստակել է 1,0 միավոր) խաղի մասին:

«Իհարկե, շատ դժվար է երկար ժամանակ մրցաշարերի չմասնակցելու պարագայում խաղալ գործող գրոսմայստերների հետ, այն էլ նրանց, ովքեր, փաստորեն, ձեւավորում են ժամանակակից եվրոպական շախմատի վերնախավը: Եվ այն, որ Արտաշեսն ունի երկու, իսկ Ռաֆայելը` մեկ միավոր, ցույց է տալիս, թե նրանց խաղամակարդակը որքան բարձր է: Արտաշես Մինասյանը, ինչպես գիտեք, ԽՍՀՄ վերջին չեմպիոնն է, իսկ Ռաֆայել Վահանյանին շախմատային աշխարհին ներկայացնելու հարկ չկա:

Vahanyan--zaxic

Եթե այս առաջնությունում նրանց խաղն ստացվի, կարծում եմ, որ երկուսն էլ կարող են տեղ զբաղեցնել 23 լավագույնների մեջ եւ Աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես գալու իրավունք նվաճել: Թեեւ, Հայաստանի ներկայացուցիչները, եթե ուղեգիր նվաճեն, դժվար թե մասնակցեն, քանի որ Աշխարհի գավաթը կայանալու է Բաքվում», – ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31