Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Հարությունյանն ու Սեդրակ Հովհաննիսյանը ներկայացել էին դատարան, մյուս ամբաստանյալը բացակա էր

Մարտ 05,2014 17:46

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարվա սեպտեմբերի 29-ից վարույթ է ընդունվել Հովհաննես Կուրղինյանի, Սեդրակ Հովհաննիսյանի եւ Լյուդմիլա Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը:

Այն մինչեւ նոյեմբերի 28-ը գտնվել է դատավոր Մխիթար Պապոյանի մոտ, ապա՝ Մեսրոպ Մակյանի:

Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին:

Նրանցից հիվանդ լինելու պատճառով դատարան չէր ներկայացել Հովհաննես Կուրղինյանը, նաեւ թարգմանիչը, եւ քանի որ դատական դեպարտամենտը մրցույթ է սկսել թարգմանիչների համար, գրեթե բոլոր դատարաններում, ասես, սպասում են մրցույթի ավարտին, որակյալ թարգմանով դատական նիստերն անցկացնելու համար:Այսօրվա նիստը որոշակի ժամկետով հետաձգվեց, որպեսզի թարգմանի եւ ամբաստանյալի ներկայանալուն խոչընդոտ չլինի:

Հովհաննես Կուրղինյանը «Պրեմիեր Լիգա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահն է և «էնեագրամ» ՍՊ ընկերության տնօրենը: Նա մեղադրվում է՝ չստանալով աշխատավարձ, Գայանե Գրիգորյանի կողմից վարկ ստանալու նպատակով, վերջինիս և նրա մոր՝ Հռիփսիկ Արգուշյանի կողմից «էնեագրամ» ՍՊ ընկերությունում չաշխատելու պայմաններում, 2008թ. օգոստոս ամսին աշխատավարձի չափը կեղծելու և «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերություն ներկայացնելու համար:
Սեդրակ Հովհաննիսյանն ըստ մեղադրանքի կողմի, տեղեկանալով, որ ընկերոջ կինը՝ Լյուդմիլա Հարությունյանը, վարկ ստանալու համար.«աոանց աշխատանքի ընդունվելու նպատակի պետք է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ աշխատանքային պայմանագիր կնքի իր ծանոթ, «Պրեմիեր Լիգա» ՄՀԿ-ի նախագահ Հովհաննես Կուրղինյանի հետ», 2008թ. սեպտեմբերին, օժանդակել է հանցագործությանը՝ Հովհ. Կուրղինյանին տրամադրել Լյուդմիլա Հարությունյանի նախկին անձնագրային տվյալներր: Ի դեպ, նախկին անձնագրում Լյուդմիլա Հարությունյանի ազգանունը եղել է Բարսեղյան։

Հովհ. Կուրղինյանը նախաքննության մարմնի տեղեկատվության համաձայն, Լյուդմիլա Հարությունյանի հետ 09.03.2006թ. ամսաթվով վերջինիս հետ կնքել է թիվ 31 ակնհայտ կեղծ աշխատանքային պայմանագիրը՝ նրան «Պրեմիեր Լիգա» ՄՀԿ-ում որպես «Փոքր համայնքների զարգացման միջազգային ծրագրի» ավագ կորդինատոր աշխատանքի ընդունելու և ամսեկան 243.000 ՀՀ դրամ աշխատավարձ վճարելու վերաբերյալ: Լ. Հարությունյանը 2008թ. հոկտեմբերին այդ ներկայացրել է «ԲՏԱ ԻնվեստԲանկ» ՓԲ ընկերություն։

Մեղադրանքը պաշտպանող Երեւան քաղաքի դատախազը միջնորդեց, որպեսզի հաջորդ նիստին բերման ենթարկվեն բացակա ամբաստանյալը, վկաները Պաշտպանական կողմը առարկեց միջնորդության դեմ, հայտնելով, որ ամբաստանյալը միշտ էլ բարեխիղճ կերպով ներկայացել է դատարան, իսկ դատավորը բերման որոշում կայացրեց երկու կին վկաների համար:

Դատական նիստը նշանակվեց մարտի 31-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31