Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց ձեռագիրը չի փոխվել եւ չի փոխվելու հարյուրամյակներ». Վահան Բաբայանը՝ ադրբեջանցիների մասին

Մարտ 05,2014 17:43

Այսօր «Երիտասարդների կողքին» հ/կ-ն կազմակերպել էր համաժողով- քննարկում՝ «Չճանաչված ցեղասպանություն» խորագրով:

Համաժողովը մեկնարկեց 1988 թվականի Սումգայիթի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմով, շարունակվեց մասնակից երիտասարդների կողմից նույն թեմայով պատրաստած զեկույցների ներկայացմամբ եւ քննարկմամբ: Համաժողովին ներկա էին նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահան Բաբայանը եւ Վահե Էնֆիաջյանը:

«Երիտասարդների կողքին» հ/կ-ի նախագահ Աղվան Պողոսյանը հիշատակեց, որ «անպատիժ մնացած» ադրբեջանական իշխանությունները՝ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ մինչեւ օրս հերքում են իրենց կատարած հանցագործությունները, ադրբեջանական մամուլին թելադրում հակահայկական հոդվածներ հրապարակել ու կատարվածի համար մեղադրել հայերին: «Ադրբեջանական կառավարությունը անկախության հռչակումից ի վեր բանտերից ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հռչակեց ազգային հերոսներ եւ ցավալին այն է, որ այս խեղաթյուրված քաղաքականության մեջ ներառում են ճշմարտությունից անտեղյակ ադրբեջանցի երիտասարդների»,- ասաց նա եւ ավելացրեց, որ այսօրվա քննարկման նման միջոցառումները պետք է միտված լինեն հայ երիտասարդ սերնդին, ինչպես նաեւ՝ ողջ աշխարհին ծանոթացնելու մեր պատմության սեւ էջերը:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հավաքվածներին նախ հիշեցրեց, որ այսօր նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ հայտնեց, որ քննարկմանը միացել է առավել շատ այն պատճառով, որ ինքն էլ մասնագիտությամբ պատմաբան է, եւ իրեն հոգեհարազատ են պատմական հարցերի բարձրաձայնումն ու քննարկումը: Նա պատմական հարցերի բարձրացման խնդրում առավել կարեւորեց երիտասարդների միասնականությունը: «Ես կարծում եմ, որ մեր երկրում շատուշատ խնդիրներ կան, որ երիտասարդությունը կարող է խոսել, բարձրաձայնել եւ պահանջել, բայց ինչ վերաբերում է մեր ազգային գաղափարներին, ինչ վերաբերում է մեր պատմությանը եւ ինչ վերաբերում է մեր արժանապատվությանը, մեր երիտասարդությունը պետք է մի բան շատ լավ իմանա, որ եթե մենք չհարգենք ինքներս մեզ, ամբողջ աշխարհը չի հարգի մեզ: Եթե մենք չպահանջենք, չբացահայտենք ու չխոսենք այն բաների մասին, որը պետք է աշխարհն իմանա, ուրեմն աշխարհը դրա մասին չի իմանա»,- ասաց նա:

Խոսելով Սումգայիթում տեղի ունեցածի մասին՝ նշեց, որ մեր պատմությունը շատ հարուստ է նման դեպքերով, հիշեց Ռամիլ Սաֆարովին. «Իրենց ձեռագիրը չի փոխվել եւ չի փոխվելու հարյուրամյակներ, քանի դեռ իրենք կան, քանի դեռ իրենք պարտված չեն վերջնականապես, իրենք ամեն ինչ անելու մեր դեմ»,- ասաց նա:

0333

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վերհիշեց վերջերս Բրյուսելում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը, երբ ինքը ադրբեջանցիների բարձրագոչ հայտարարություններին հակառակ՝ հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի արածը: «Այն մարդիկ, ովքեր հետեւում են, տեսած կլինեն, թե ինչ ձեւ են ադրբեջանցիները փորձում քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել իրենց ազգային տեսակը, իրենց մշակույթը, իրենց պատմությունը, ասել՝ խեղկատակ, մեղմացված է: Պատկերացրեք, որ խորհրդարանական համաժողովի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները սկսեցին Ադրբեջանը ներկայացնել որպես ժողովրդավարական հանրապետություն, քաղաքացիական հասարակություն ունեցող հանրապետություն, հայրենական պատերազմը պարզվում է՝ չէր հաղթի, այդ հաղթանակը տեղի չէր ունենա, եթե չլիներ ադրբեջանական նավթը»:

Պարոն Էնֆիաջյանը կարծում է, որ նման քննարկումների լսարանը պետք է դառնա միջազգային: «Մնացած պետությունների ներկայացուցիչները հաճախ չեն էլ իմանում այս գործընթացների մասին կամ սրանք նայում են որպես քաղաքական երեւույթներ կամ իրոք ագրեսիա, միջանձնյա ինչ-որ հարաբերություններ: Բայց չեն իմանում, թե ազերիները գենետիկորեն ինչ տեսակ են, ինչ տեսակ են տարիներով ապրել եւ ինչ ձեւով են դաստիարակում իրենց սերունդներին՝ սկսած պատանիներից, երիտասարդներից հայատյաց քաղաքականություն են վարում»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Աղվան Թորոսյան չէ այլ Աղվան Պողոսյան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31