Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ բերման ենթարկվածները` բաժանմունքում տեղի ունեցածի մասին (Տեսանյութ)

Մարտ 05,2014 17:33

«Սա օրինականության և ՀՀ Սահմանադրության լրջագույն  խախտում է: Ոստիկանությունն իրավունք չունի միջամտել քաղաքական գործընթացներին»,-Aravot.am-ի հարցին` ոստիկաններն իրավունք ունեի՞ն Պուտինի վարած քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիներին թույլ չտալ իրենց բողոքի ձայնը հայտնել ՌԴ դեսպանատան մոտ, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

C00760 C00747

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ «Պուտին ֆաշիստ», «Կեցցե Ուկրաինան» կոչերով իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և դատապարտում Պուտինի քաղաքականությունը:  Այդ ընթացքում չորս քաղաքացիներ բերման ենթարկվեցին:

Պարոն Սաֆարյանը մեզ հետ զրույցում գնահատելով կատարվածն՝ ասաց. «Սա միջամտություն էր քաղաքական գործընթացներին, որի իրավունքը ոստիկանները չունեն, քանի որ այստեղ հավաքվել են քաղաքական գործընթացներով մտահոգ մարդիկ: Ոստիկաններն իրավունք չունեն մարդկանց ասել, թե ինչ կերպ պետք է իրենց բողոքն արտահայտեն, առավել ևս չկա որևէ նորմատիվ հիմք, թե այդ բողոքը ինչ հեռավորության վրա պետք է տեղի ունենա ՌԴ դեսպանատնից: Մանավանդ ունենք տարբեր նախադեպեր, օրինակ` ՀՀԿ ԵԿ-ին թույլ տվեցին Հունգարիայի դեսպանատան մոտ ակցիա անել: Չմոռանանք, որ ՌԴ դեսպանատան տարածքը   միայն դարպասներով շրջապատված տարածքն է, դրանից դուրս ՀՀ տարածքն է, որտեղ քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ հիմքով են քաղաքացիներին բերման ենթարկել: Նա հորդորեց դիմել լրատվական ծառայություն ու նշեց. «Եթե տվյալ պահին տեղի է ունենում իրավախախտում, ես ասեմ, մի րոպե  գնամ բաժին ծանուցագիր ուղարկեմ, սպասեմ բաժնում, մինչև դու գա՞ս: Կոնկրետ ցուցարարներից Անտոնը հրաժարվում էր կատարել ոստիկանության  օրինական պահանջը»:

Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ուր գտնվում էին չորս ցուցարարները: Այստեղ էլ շուրջ 30 ոստիկաններ փակել էին ցուցարարների մուտքը վարչական շենք: Նշենք, որ ցույցի մասնակիցների թիվն այդ ժամանակ չէր հասնում տասը անձի: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո մեկը մյուսի հետևից բաց թողեցին բերման ենթարկվածներին: Նրանց բոլորին մեղադրանք էր առաջադրվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է նվազագույն  աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք:

Բերման ենթարկվածներից Անտոն Իվչենկոն Aravot.am-ի հարցին ի պատասխան ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքում. «Այսօր ոստիկանական բաժանմունքում եղած մոտեցումից դժգոհելու բան չունեմ: Նույնիսկ քաղաքականության մասին էինք խոսում բաժանմունքում: Ինձ թողեցին հեռախոսից օգտվել, բացատրություն չեմ տվել: Առանձնապես ոչ մի նոր բան.  182-րդ հոդվածով մեղադրանք  առաջադրվեց, ինձ խուզարկեցին: Մինչև ոստիկանական մեքենան էր բռնի ուժ կիրառվում իմ նկատմամբ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Զատիկեան says:

    Հայաստանում երիտասարդության կազմակերպած ցանկացած հակառուսական բողոքի ակցիա ողջունելի է, միայն, թե հարկավոր է դրանցից հեռու պահել բազմակի օգտագործված և դեն շպրտված վարկաբեկված «կուսակացականներին», իրականում թայֆաբազներին, որոնց այնտեղ երևալն արդեն բավական է վարկաբեկելու միջոցառումն ու կազմակերպիչնեին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31