Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյան. «Ո՞վ է ԱՄՆ-ին իրավունք տվել, Պուտինի տեսակետը ճիշտ է»

Մարտ 05,2014 17:17

«Տեսեք ինչ է կատարվում այսօր Արաբական աշխարհում, իբր ժողովրդավարություն են տարածում, մտնում են զենքով, զինամթերքով, ռակետներով: Ո՞վ է Ամերիկային իրավունք տվել գնդակահարել երկու երկրների նախագահներին: Այդ ի՞նչ ժողովրդավարություն է, որ նա տարածում է: Ուկրաինան սովետական նախկին հանրապետություններից մեկն է, ժամանակին Խրուշչովը, ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ ուղղակի Ղրիմը նվիրաբերեց Ուկրաինային: Ուկրաինան հզոր, մեծ պետություն է՝ 45-46 մլն բնակչությամբ, ունի հզոր էկոնոմիկա, այնպես որ Ուկրաինան կարող է առանձին լուծել իր հարցերը: Բայց որովհետեւ սերտ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, այս երկու ժողովուրդն իրար հետ դարավոր բարեկամներ են, համատեղ Հայրենական Մեծ պատերազմում են կռվել, համատեղ ազատագրել ամբողջ Եվրոպան: Այսօր երկու ժողովուրդներին հանել են իրար դեմ: Սա կատարում է հիմնականում Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Արեւմուտքն ամեն ինչն է խախտել աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ուկրաինայի դեպքերն այսպես մեկնաբանեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Երբ Ուկրաինայում դեռ նոր էին ծավալվում իրադարձությունները, Ռուբեն Թովմասյանը, կանխազգալով վտանգը, զանգահարել է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին. «Ասել եմ, որ իր ընտանիքն ուղարկի Երեւան՝ իմ անձնական հյուրը լինեն, մինչեւ այդ վերաբերմունքը դեպի կոմունիստները չանցնի: Այսօր Ուկրաինայում զավթել են իշխանությունը եւ այդ զավթածների մեջ կան մարդիկ, որ ուկրաինական ժողովրդի համար թշնամիներ են: Ճիշտ են ակնարկում, որ ասում են՝ նրանք ֆաշիստական մոտեցում ունեն: Տեսեք ինչ արեցին կոմունիստների հետ՝ այրեցին տունը սեփական, զավթեցին ամբողջ Կենտկոմի շենքը, կոտրեցին, փշրեցին, վայրագություն արեցին»:

Ռուբեն Թովմասյանը համոզված է, որ Վլադիմիր Պուտինն ինչ անում է՝ ճիշտ է անում. «Պուտինի տեսակետը ճիշտ է, որ պետք է պահպանի ռուսաց, ռուսալեզու ժողովրդին, նրա ներկայացուցիչներին: Ես գտնում եմ, որ Ռուսաստանը միանգամայն ճիշտ է վարվում: Իհարկե, ՌԴ-ի նկատմամբ էլ կան արեւմտյան նկրտումներ, հաջորդը լինելու է ՌԴ-ն: Այնպես որ այդ սադրանքները, որ ունի ԱՄՆ-ն, դրանք հայտնի են բոլորին: Կիեւին ուղարկել են 1 մլն դոլարի օգնություն, ինչի՞համար են տալիս: Իհարկե, մեծ մեղք ունի այսօր Ուկրաինայի նախագահ համարվողը՝ Յանուկովիչը: Փաստորեն, նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ տեսակետը ավելի մեծ թափ ստանա, իսկ հետո փախավ մայրաքաղաքից: Գուցե այն օլիգարխները, որոնք կեղեքում էին ժողովրդին, թալանել էին, այդ օլիգարխներն են, որ այսօր նորից գալիս են իշխանության: Նահանգապետեր նշանակվեցին, որոնք միլիոններով թալանել էին ժողովրդի ունեցվածքը: Այս համակարգը կապիտալիստական, փտած է եւ պետք է հեռանա պատմության գրկից:

Մեր հարցին՝ Մայդանի հնարավորությունը Հայաստանում բացառո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Այո, ես բացառում եմ, որովհետեւ նրանք, ովքեր Մայդան էին կազմակերպում, նրանք ավելի համախմբվեցին, քան այսօր Մարտի 1 կազմակերպողները եւ մյուսները: Միասնությունը բացակայում է: Միասնությունը կբերի հակակառավարական ճգնաժամի, միասնությունը կբերի Մայդանի կրկնությանը, իսկ դա ես չեմ տեսնում Հայաստանում»:

Ukraina_0001

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ Իլյա Վառլամովի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պուտինը այսօրվա 1-ին բանդիտն է՝ աշխարհի մասշտաբով, ունենալով տասնյակ վերջին բոլշևիկներ որպես հլու հնազանդ, իրեն ծառայող ստրուկներ։

  2. Armen says:

    Մաքսիմ, կներես,բայց պիտի ասեմ,հիմարություն ես գրել, մի բանը առանց հիմքի, միշտ հիմարություն է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31