«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր երրորդ տուրի օրն է:
Aravot.am-ը գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին խնդրեց ընդհանուր գծերով գնահատել առաջին երկու տուրերում մեր երկրի ներկայացուցիչների մրցելույթները:
«Առաջնությունը նոր է մեկնարկել եւ գնահատականներ տալու համար դեռ վաղ է: Սակայն մեկնարկային երկու տուրերում աչքի ընկան մեր պատանի երկու շախմատիստները` ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը: Հայկը խաղացել է երկու շատ ուժեղ գրոսմայստերների հետ եւ 1,5 միավոր վաստակել, իսկ Արամը, որ մինչեւ 12 տարեկանների աշխարհի չեմպիոնն է, մեկնարկային տուրում հաղթել է հույն փորձառու գրոսմայստեր Աթանասիոս Մաստրովասիլիսին:
Ինչ վերաբերում է մեր մյուս մասնակիցներին, նրանք առայժմ խաղում են մոտավորապես իրենց ուժերի սահմաններում. մեկը` մի քիչ լավ, մյուսը` մի քիչ վատ», – ասաց Արսեն Եղիազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ