Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության 18 անդամ երկրներ որոշել են ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ասված է ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ:
Մարտի 4-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի և անվտանգության համագործակցության ֆորումի համատեղ նիստի ժամանակ որոշվել է
Ուկրաինայի խնդրանքի հիման վրա 35 ոչ մարտական զինծառայողներ ուղարկել այդ երկիր:
Ուկրաինայի հայցին հավանություն են տվել Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիան, Շվեդիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հույս է հայտնել, որ զինծառայողների ներկայությունը կօգնի հանդարտեցնել իրավիճակն Ուկրաինայում:
Ուղարկված զինծառայողներն արդեն Ուկրաինայի ճանապարհին են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ