Տրանսվիստիտները կոմայգուց տեղափոխվել են Մանկական երկաթուղուն կից տարածք՝ ահազանգում է «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ փոխնախագահ Սեւան Աղաջանյանը։
«Փաստորեն մի տեղից տեղափոխվեցին մեկ այլ տեղ, որտեղ կրկին երեխաներ են»,- «Ա1+»-ին ասաց նա։
Նրա խոսքերով՝ Կոմայգու տարածքում լուսավորություն կա, այգին բարեկարգվում է, այդ իսկ պատճառով էլ հեռացել են այդտեղից։
Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքը կահավորվել է շուրջօրյա գործող տեսախցիկներով:
Ներկա պահին «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ն քայլեր է ձեռնարկում Մանկական երկաթուղում մարմնավաճառությունը կանխելու համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ