Լրահոս
Օրվա լրահոսը

Спорт-Экспресс. Հայաստանն ինձ հարազատ է, բայց ռուսների կողմից եմ. Նիկիտա Սիմոնյան

Մարտ 05,2014 16:00

Արարատ-73-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը տան տերերին է աջակցելու:

«Սպորտ-Էքսպրես»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կուզենա՞, որ խաղը ոչ ոքի ավարտվի, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին տեղակալը պատասխանել է.

«Հայաստանն ինձ հարազատ է, բայց ցանկանում եմ, որ մեր՝ Ռուսաստանի հավաքականը հաղթի»:

Սիմոնյանը խոստովանել է, որ Հայաստանի հավաքականը հետաքրքիր թիմ է և էականորեն աճ է ապրել. «Վառ թիմային ֆուտբոլ են ցուցադրում: Կան անհատական ուժեղ խաղացողներ, որոնք չեն վախենում պայքարից: Առաջին հերթին՝ Հենրիխ Մխիթարյանը»:

Սիմոնյանը, որը 1980-ականներին «Արարատ»-ում մարզել է Հենրիխ Մխիթարյանի հորը՝ հանգուցյալ Համլետ Մխիթարյանին, նշել է, որ խաղային մակարդակով որդին գերազանցել է հորը:

Խոսելով Արազ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի մասին, որոնք հանդես են գալիս մոսկովյան թիմում՝ 88-ամյա մասնագետը նշել է, որ «Սպարտակ»-ի հաջողության համար անհրաժեշտ է, որ թիմում հայ խաղացող լինի:

Ռուսաստան -Հայաստան ընկերական խաղը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 18:00-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեւան Կալլօշեան says:

    զարմանալու բան չկա, ՀՀԿ —ԲՀԿ—ՀԱԿ—ՕԵԿ—ՀՅԴ եւայլն , բոլորն էլ ռուսաստանին են երկրպագելու… բայց մեր ազգային հավաքականը միայնակ չէ… հայաստանում դեռ շատ են առողջ հայերը… Հ Ա Յ Ա Ս Տ Ա ՜Ն…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31