Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբանի բողոքը՝ ձերբակալման որոշման վերաբերյալ. NEWS.am

Մարտ 05,2014 15:53

Վերաքննիչ դատարանն այսօր՝ մարտի 5-ին, մերժել է փոխել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Ձերբակալման որոշման վերաբերյալ դիմումը մերժելիս Վերաքննիչ դատարանը հիմնավորում չներկայացրեց, բայց, Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ, դատական նիստին ժամանակ աբսուրդ փաստարկներ էին ներկայացնում, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա պետք է գնար եւ ապրեր Եղվարդի իր տանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ ի տարբերություն Կոտայքի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանի՝ Վերաքննիչ դատարանը նիստը անց է կացրել դռնբաց: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ խնդրելով պահանջել Վարդան Պետրոսյանի գործի վերաբերյալ նյութերը, որպեսզի օբյեկտիվ պատկեր ունենա՝ արդյոք ձերբակալման որոշումը օրինական է եղել, թե ոչ: Սակայն, դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, թե կբավարարվի իր մոտ եղած նյութերով:

Նյութի մանրամասները կարդացեք NEWS.am -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31