Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների առումով, իրավապաշտպանները իրավիճակի վատթարացում են կանխատեսում:
Ըստ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ոստիկանությունում կիրառվող բռնությունների, խոշտանգումների ու ահաբեկումների, ինչպես նաև ընտրախախտումների եւ այլ խնդիրներ, որոնց օրերս նաեւ անդրադարձ կար ԱՄՆ պետդեպարտամենտի հրատարակած զեկույցում, հնարավոր չէ լուծել, եթե Հայաստանն անդամագրվի Մաքսային միությանը:
«Վիճակն ավելի է վատթարանալու: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Մաքսային միության փաստաթղթերում որևէ իրավական սկզբունք, որը վերաբերում է դատական իշխանության անկախությանը, իրավունքի գերակայության սկզբունքին, տնտեսական մրցակցության ազատությանը, ամրագրված չէ: Այն միայն մաքսատուրքերի սահմանմանն է վերաբերում, ինչը սահմանափակումներ է մտցնում ազատության տեսակետից»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նա նշում է, որ Եվրամիությունը՝ որպես տնտեսական համագործակցության համակարգ, հիմնվում է սկզբունքների, արժեքային համակարգի վրա: Իսկ Մաքսյին միությունում որոշումներ ընդունող մարմինների որոշումները պարտադիր են անդամ երկրների համար և այդ որոշումները կարող են էական հակասության մեջ մտնել մեր Սահմանադրության հետ, որով ամրագրված է մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Չկա որևէ երաշխիքի, որ Մաքսային միությունը ճանաչելու է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, ռիսկը մեծ է, որ կարևորվելու է իր որոշումները: Իսկ այդ որոշումների ընդունման հիմնարար սկզբունքները չեն հրապակայնացվում, ի՞նչ երաշխիք ունենք, որ դրանք չեն հակասի հենց մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին»,- հարցնում է իրավապաշտպանը:
Մաքսային միությունը հիմնադիր անդամ երկրներում՝ Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ցածր մակարդակ է: Դրանք այն երկրները չեն, որ կարելի է ընդունել չափանիշ: Ավելին, իրավապաշտպանի խոսքով, դրանք այն երկրներն են, որտեղ միջազգայնորեն ճանաչված մարդու համընդհանուր իրավունքները կոպտորեն խախտվում են:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Մեդիալաբ» -ի կայքում