Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ իրականացվող ճնշումների մասին

Մարտ 05,2014 15:08

Մարտի 7-ին, ժամը 12:30-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կկազմակերպեն բողոքի ակցիա, քանի որ, ըստ նրանց, «նախարարության տարբեր աշխատակիցների կողմից տոտալ ճնշումներ են գործադրվում»:

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամները խոսեցին իրականացվող ճնշումների մասին:

«Դեմ եմ»-ի անդամ Մանուկ Զաքարյանն էլ նշեց. «Նմանատիպ ճնշումներով մեզ փորձում են ծուղակը գցել, աշխատող-գործատու հարթություն փոխանցել խնդիրը: Սակայն մեր խնդիրը կառավարության և օրենքի ջատագովների հետ է կապված: Երկու տիպի ճնշում է իրականացվում` փոխանցեք և վերջ, և երկրորդ` ինքնաշխատ համակարգը, սա է խորամանկությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31