Այս պահին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ «Պուտին ֆաշիստ», «Կեցցե Ուկրաինան» կոչերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության, և դատապարտում Պուտինի քաղաքականությունը:
Տեղի ունեցավ միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները նրանց թույլ չտվեցին կանգնել դեսպանատան մայթին, ցուցարարները ընդվզեցին, ու սկսվեց առանց հիմնավորման բերման ենթարկելու ալիքը: Նախ բերման ենթարկեցին Տիգրան Պարսիլյանին, Լալա Ասլիկյանին, հետո Անտոն Իվչենկոյին:
Այս ամենից հետո ցուցարարները ոստիկաններին «Պուտինի զինվորներ», «մանկլավիկներ» անվանեցին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ