Այսօր Եռաբլուրում, որտեղ նշում էին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ սահմանում իրավիճակին:
Մասնավորապես՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զինուժ է տեղակայում, նախարարն ասաց. «Մենք նման տեղեկություն չունենք, մենք միշտ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մարտական հերթապահության իրականացմամբ փորձում ենք ապահովել մեր երկրի սահմանների պաշտպանությունը, փորձում ենք ցանկացած լարվածություն տանել դեպի նվազում: Մեր տեղեկություններով՝ սահմանի երկայնքով որեւէ հավելյալ ստորաբաժանում կամ զինտեխնիկա չի տեղակայվում: Եթե ինչ-որ շարժեր էլ կան, ապա դա իրենց ուսումնական խնդիրների շրջանակում են անում: Ամեն ինչ վերահսկվում է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ