Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները խոշտանգել են Մամիկոն Խոջոյանին, կրակել նրա թեւին

Մարտ 05,2014 14:28

Ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը բուժում է ստանում Իջեւանի բժշկական կենտրոնում: Հիվանդասենյակում նրան խնամում են հարազատները` աղջիկը, հարսը եւ թոռնուհին: Ոստիկանները հսկում են այդ հիվանդասենյակը:

Բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Մամիկոնի ծղունկոսկրը եւ բազկոսկրը կոտրված են, ականջների ծայրերը ջարդված, կողոսկրերը վնասված են, ադրբեջանցիները նրան օտար նյութեր են սրսկել, դրանք հավանաբար թունավոր նյութեր են: Նրան նաեւ հոգեմետ դեղեր են ներարկել, եւ Մամիկոնը գտնվում է թմրած վիճակում:

Ադրբեջանցիները հրազենային զենքով կրակել են նրա թեւի վրա, հետագայում հետքերը թաքցնելու համար նրա թեւը վիրահատել , սակայն դա կատարել են բավական անորակ ձեւով, ոսկորի մի կտորը հեռացրել են, որի հետեւանքով բազկոսկրը կարճացել է, մկանային հյուսվածք է մտել ոսկորի մեջ, հարկ կա հիմա նորից վիրահատելու:

Mamikon Xojoyan Ադրբեջանցիները նրա թեւի մեջ բժշկական ապարատ են մտցրել, սակայն հետո հանել են 1000-1500 դոլարանոց սարքը:

Մամիկոնի աղջիկը` Արծվաբերդ գյուղի բնակչուհի Հեղինե Վարդազարյանն ասաց, որ Ադրբեջանից վերադառնալուց հետո հայրը միայն իրեն է ճանաչում, Մամիկոնը չի կարողանում քայլել, Ադրբեջանում Մամիկոնին ծեծել են, մարմինը վառել, սրսկել, գլխի մասում վերք կա, նա վախեցած է:

Մամիկոնն աղջկան պատմել է , որ Ադրբեջանում իրեն պառկացրել են բետոնի վրա, բետոնի վրա աղ փռել: Հեղինեն ասաց. «Որ նայում եմ`իմ հոր վիճակը վիճակ չէ»:

Մամիկոն Խոջոյանի հարազատները իրենց հոր նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար շնորհակալություն են հայտնում Կարմիր Խաչին եւ Իջեւանի բժշկական կենտրոնի բուժաշխատողներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31