Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել քրեական գործով կալանավորված, նախկինում 7 անգամ դատապարտված, 1959 թ. ծնված Մարտին Շ.-ի տան օժանդակ շինությունում, որտեղից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 4 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն