Լրահոս
Օրվա լրահոսը

Պահքի ընթացքում ուշադրություն դարձրեք մոլություններին, սխալներին

Մարտ 05,2014 13:45

Այսօր «Ֆորում» ակումբում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ տեր Եսայի քահանա Արթենյանը խոսեցին Մեծ պահքի խորհրդի ու նրա սննդակարգի մասին:

Տեր Եսայի քահանա Արթենյանը կարեւորեց այն, որ պահեցողության մասին պետք է ոչ միայն խոսել, այլեւ փորձել սովորել, քանի որ պահքի խորհուրդը ոչ միայն սննդակարգին հետեւելու ու առողջական խնդիրներ լուծելու միջոց է, այլ հարկավոր է պահքի ընթացքում մեծ ուշադրություն դարձնել մոլություններին, սխալներին, մեղքերին. «Պահքի ամենակարևոր նպատակը սրբագործման եւ մաքրագործման ճանապարհն է, որ մենք պիտի անցնենք: Սնունդը մեզ հարկավոր է եւ այն պիտի լինի բազմազան: Մեր օրգանիզմը ունի պահանջ եւ բուսական մթերքի, եւ կենդանական մթերքի»:

Սեդրակ Մամուլյանն էլ ավելացրեց, որ  ապուրների բազմաթիվ տեսակներ կան, ընդեղենը կարող է մեծ դեր խաղալ, ասենք՝ սերկեւիլի, խնձորի եւ այլ մրգերի մեջ լցոնած ընկույզը եւ մեղրը: Կան հարիսայի տարատեսակներ, ասենք՝ օգտագործվում է սիսեռ, ոսպ, նույնիսկ լոբի. «Օրինակ, կա հարիսա ավելուկով, շուշանով, ծնեբեկով; Այնպես չի, որ մարդը մտածի, որ ամբողջ տարին ապրեմ ինչպես ուզում եմ, հետո կգա քառասունօրյա պահքը՝ կպահեմ, կմաքրագործվեմ ու կներվեմ: Սա ամենամեծ մեղքերից է համարվում եւ քրիստոնեության դեմ է: Եվ եթե մենք պահքին գալիս ենք մաքրագործվելու, դա չենք  անում այդ քառասուն օրերի համար, անում ենք ողջ կյանքի համար: Ինչն է խանգարում, որ մենք մեր կյանքում ունենանք պարկեշտ վարքագիծ, ինչն է խանգարում, որ մենք ճիշտ սնվենք: Եթե մենք փորձում ենք սնվել ինչ պատահի սկզբունքով, մենք բնականաբար մեր կերպարը կորցնում ենք»:

Սեդրակ Մամուլյանը նաեւ ավելացրեց, որ առաջ հայերը հաց ուտելուց կես ժամ առաջ թան են խմել, իսկ  ըմպելիք խմել են միայն ուտելուց մեկ ժամ հետո, ինչը՝ չգիրանալու ձեւ է: «Ինչ է նշանակում սննդակարգ պահել պահքի ժամանակ, եթե պահքի ընթացքում մարդը սննդակարգ է պահում, թող ինքնախաբեությամբ չզբաղվի: Պահքի հիմնական նպատակը Քրիստոսի սիրուն արժանանալն է»,- հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31