Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի եզդիաբնակ գյուղում մուսուլմանները քանդել են տեղի եզդիական գերեզմանատունը

Մարտ 05,2014 13:07

Թուրքիայի Վիրանշեհիր շրջանի Խիրբաբալակ եզդիաբնակ գյուղում մուսուլմանները քանդել են տեղի եզդիական գերեզմանատունը: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում հաստատված եզդիները, ովքեր դեռևս հարազատներ ունեն, որոնք բնակվում են Թուրքիայում: Խիրբաբալակն այն քիչ բնակավայրերից է Թուրքիայում, որտեղ մինչև հիմա ապրում են եզդիներ:

Ինչպես հայտնի է մինչև այսօր էլ թուրքական պետությունը և թուրք հասարակությունը ոտնահարում են եզդիների իրավունքները: Նրանք եզդիներին համարում են մուսուլմանության թշնամիներ: Եզդիների նկատմամբ Թուրքիայում 1915 թվականից հետո հալածանքների մեծ ալիք սկսվեց 1980-ական թվականներին: Այդ ժամանակ եզդիները մեծամասամբ լքեցին իրենց հայրենի օջախները:

Ներկայումս նախկին եզդիաբնակ գյուղերում հիմնականում ապրում են քրդեր: Վերջին շրջանում, տեղի քրդերի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո, բազմաթիվ եզդիներ մտադրություն ունեին հետ վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը և վերցնել իրենց ընտանիքներին պատկանող հողերը:

Եզդիական գերեզմանատան քանդումը տեղացիները կապում են եզդիների հնարավոր չվերադարձի հետ: Այս կերպ մեժլումյանները և թուրքական պետությունը փորձում է հիշեցնել, որ եզդիների նկատմամբ թշնամական վերաբերմունքը դեռևս չի մարել ու եզդիների համար Թուրքիա վերադառնալը անվտանգ չէ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31