Փետրվարի 26-ից մարտի 6-ը Մոսկվայում ընթանում է տարբեր տարիքայինների Եվրոպայի առաջնություն: Երեկ` մարտի 4-ին մրցել են Լիլիթ Մկրտչյանը և թիմի միակ մեծահասակ Քրիստիան Լաուերը:
Վազող թիրախ` նորմալ վազք, 10մ, 20+20 կրակոց մրցապայքարում 11 մրցակիցներից Լ. Մկրտչյանը խոցել է 360 միավոր և տեղ գտել եզրափակիչ քառյակի 4-րդ տեղում: Եզրափակիչ փուլում նրան հաջողվել է բարելավվել դիրքերը և մրցելույթներն ավարտել է` նվաճելով Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալ: Լ. Մկրտչյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց մրցապայքարում մրցել է 57 մարզիկ: Ք. Լաուերը խոցել է 607.1 միավոր և եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Վազող թիրախ‘ նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց վարժության 1-ին հատվածը կրակել են երեկ: Մրցապայքարին մասնակցում էր 14 մարզիկ: Այսօր վերջնական արդյունքում Ռ. Մինասյանը 542 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը, Շ. Սարգսյանը 539 միավորով` 9-րդ տեղը, իսկ Ա. Պետրոսյանը 519 միավորով եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Թիմային հաշվարկում եռյակը (Ռ. Մինասյան, Ա. Պետրոսյան, Շ. Սարգսյան) գրավել է 4-րդ տեղը:
Կարդացեք նաև
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադառնում է հաղթանակած: Պատանեկան օլիմպիական խաղերի 2 հնարավոր ուղեգրից նվաճել է 2-ը, որոնցից մեկը վաստակել է Հրաչիկ Բաբայանը (հրացան), մյուսը` Զավեն Իգիթյանը (ատրճանակ): Հայաստանի 9 մարզիկից կազմված հավաքական թիմը նվաճել է 5 մեդալ. Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն է դարձել Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր` Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ) և թիմային բրոնզե մեդալակիր են դարձել Ռազմիկ Մինասյանը (վ. թ.), Շանթ Սարգսյանը (վ. թ.), Արթուր Պետրոսյանը (վ. թ.):
Հայաստանի հրաձգության հավքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Գագիկ Մելոյանի, Խորեն Իգիթյանի և գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա