Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Նախնական տպավորությունն է, որ հանձնաժողովն ուզում է աշխատել եւ ձգձգելու մոտիվ էլ չկա»

Մարտ 05,2014 12:45

Քիչ առաջ ավարտվեց «գազի հանձնաժողովի» նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր տաս անդամները: Հիշեցնենք, ԱԺ որոշման համաձայն հանձնաժողովում ՀՀԿ-ն ունի չորս անդամ, ԲՀԿ-ն երեք, մյուս խմբակցությունները ներկայացված են մեկական անդամով:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան ի պատասխան Aravot.am-ի հարցի, տեղեկացրեց, որ այս նիստում քննարկվել են աշխատանքային-կազմակերպական բնույթի հարցեր:

Ըստ այդմ, հանձնաժողովը կունենա չորս աշխատանքային խումբ: ԱԺ-ի որոշմամբ նախատեսված հարցերը, որոնք պետք է քններ հանձնաժողովը, ևս բաժանվել են չորս մասի: Համապատասխանաբար, յուրաքանչյուր ենթախումբը կզբաղվի իր բաժին հարցերով, ապա, արդյունքներն ի մի կբերվեն`վերջնական եզրակացության համար: Բայց այն պատգամավորները, ովքեր կոնկրետ աշխատանքային ենթախմբից բացի կցանկանան մասնակցել նաեւ մյուս խմբերի աշխատանքներին, որեւէ արգելքի չեն հանդիպի: Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքներին ևս կարող են մասնակցել այլ պատգամավորներ, ովքեր ընդգրկված չեն հանձնաժողովի կազմում: «Աշխատանքները շարունակելու համար սա առավել հարմար ձեւ համարեցինք»,- ասաց Դավիթ Հարությունյանը`հավելելով, որ բաժանումը կատարվել է ըստ պատգամավորների նախասիրությունների:

Առաջին խումբը զբաղվելու է ջերմատվության, կալորիականության հարցերով, երկրորդը`կուտակված պարտքի օրինականության, երրորդը`բնական գազի տարանցիկության, չորրորդը`գազի սակագնի ձեւավորման հարցերով:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներին առավելապես հետաքրքրել են հատկապես սակագնի ձեւավորման հարցը եւ գազի կալորիականության, ներտնային սպասարկման, կորուստների հիմնավորվածության խնդիրները:

Ինքը`Արամ Մանուկյանը, սակագնի ձեւավորման հարցերն ուսումնասիրող ենթախմբում է ընդգրկված, քանի որ վերջին շրջանում բավականին խորացել է այդ հարցերում: Այսօր, սակագնի ենթախումբն արդեն կհստակեցնի ի հետագա աշխատանքային պլանը`հանդիպումները եւ քննարկվող հարցերի շրջանակը:

Քանի որ աշխատանքներ դեռ կազմակերպական փուլում են առայժմ նիստերի գումարման գրաֆիկ մշակված չէ:

Aravot.am-ի հարցին`նախնական ի՞նչ տպավորություններ ունի հանձնաժողովի աշխատանքների տրամադրվածության վերաբերյալ, Արամ Մանուկյանն ասաց. «Իմ նախնական տպավորությունն է, որ հանձնաժողովն ուզում է աշխատել եւ ձգձգելու մոտիվ էլ չկա: Հետո`կտեսնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Professor says:

    Անհրաժեշտ է նաեվ, որ հանձնաժողովը պատասխան տա, թե ինչով է հիմնավորված, որ տարբեր սակագներ են հաստատված շարքային քաղքացիների ու հարուստների համար: Սահմնադրությամբ այդպիսի բաժանում ՀՀ քաղքացիների համար չի նախատեսված: Ինչու պետք է հատկապես օլիգարխների կողմից ծախսվող մեծաքանակ գազի արժեքի մի մաս տա հասարակ ժողովուրդը…Արամ Մանուկյանը, քանի որ լավ է ուսումնասիրել, խորացել գազի հարցերում, թող բացատրի այդ երեվույթը…

  2. Seyran says:

    Միաժամանակ ստուգեք նաև գազի հաշվիչների վիճակը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31