Մարտի 3-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Առափնյա թաղամասի թիվ 4 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արամ Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2013 թ. հոկտեմբերից մինչև ս/թ. մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի չգործող նախկին հանրակացարանի տարբեր հարկերից կատարել է լուսամփոփների, մետաղյա խողովակների և ջեռուցման մարտկոցների գողություններ:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն