Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը դեռևս «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Նրան իշեմիկ կաթված է ախտորոշվել:
Քիչ առաջ տիկին Գրետային էր այցելել ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և ԵԿՄ մի շարք անդամներ: Հիվանդանոցում էր նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:
Մանվել Գրիգորյանը համբուրեց և շնորհավորեց Գրետա մայրիկին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով՝ նրան նվիրելով Վազգեն Սարգսյանի պատկերով կրծքանշաններ, ԵԿՄ գրությամբ վզկապ, ծաղիկներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում