Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոմվել Գրիգորյանը հաղթեց ոստիկանությանը. pastinfo.am

Մարտ 05,2014 11:59

ՀՀ վարչական դատարանը բավարարել է փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հայցն ընդդեմ Ճանապարհային ոստիկանության։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ.Սարգսյանի, մարտի 4-ի վճռով անվավեր է ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչ Սերգեյ Ստեփանյանի՝ 27.06.2013թ. և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի՝ 04.10.2013թ. որոշումները։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայությունից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի  4000 դրամ պետական տուրքի գումար։  Վարչական դատարանի  եզրահանգմամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության կողմից 27.06.2013թ. կայացվել է   որոշում, որով 13.06.2013թ.-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1244-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտում կատարելու համար Կրոմվել Գրիգորյանին նշանակվել է վարչական տույժ` տուգանք 30 000 դրամ։

Հայցվորի փաստարկները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության 27.06.2013թ.  և 04.10.2013թ. որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանը հիմնավոր է համարել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31