Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի եւ Ռուսաստանի ճգնաժամերը ազդելու են Հայաստանի տնտեսության վրա. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 05,2014 11:49
vahagn xachatryan

Վերջին օրերին՝ Ուկրաինայի եւ հատկապես Ղրիմի իրադարձություններից հետո, Ռուսաստանում արձանագրվեց ռուբլու աննախադեպ ինֆլյացիա, ինչպես նաեւ ֆոնդային շուկաներում ռուսական խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների կտրուկ անկում։ Շատ փորձագետների կարծիքով, սա լուրջ ճգնաժամի առաջին նախանշաններն են, եւ անկման միտումները մնալու են։ Շատերն էլ գտնում են, որ սա Արեւմուտքի պատասխան քայլերի արդյունքն էր։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նախ նշեց, որ իրականում Ռուսաստանում տեղի ունեցածը ավելի խոր հիմքեր ունի։

«Ռուսաստանի ճգնաժամային երեւույթները դեռ անցած տարվանից կային։ 2013թ. ամփոփիչ արդյունքներն էլ ցույց տվեցին, որ աճը 1,7% էր։ Ռուսաստանում յուրահատուկ վիճակ է. այնտեղ երկու տեսակետ կա. մեկը Կուդրինի խմբինն է, որը շատ ավելի սթափ է գնահատում իրավիճակը, որ Ռուսաստանի տնտեսությունը խիստ փոփոխությունների, դիվերսիֆիկացման կարիք ունի, եւ տնտեսությունը պետք է զարգանա ոչ նավթային ուղղությամբ։ Սակայն Կուդրինին չլսեցին, տնտեսությունը գնաց ռազմականացման ուղղությամբ, ինչն էլ ի վերջո բերեց այս վիճակին։

Իսկ դրա ազդեցությունը Հայաստանի վրա անմիջական է լինելու՝ հաշվի առնելով Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները, որոնք անցյալ տարի կազմել են ավելի քան 1,6 մլրդ դոլար։ Իսկ տնտեսական ավելի լուրջ իրավիճակի դեպքում, երբ երեկ, օրինակ, ռուսական շուկան ամբողջությամբ քանդվեց, այդ դեպքում 2008– 09թթ. ճգնաժամը միգուցե մենք երանությամբ հիշենք»։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31