Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը կասեցրել է փետրվարի 12-ին «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից գործած ապօրինությունների վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունը։ Այս մասին «ՉԻ» լրագրողը տեղեկացել է ստացած ծանուցագրից։
Փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում մի խումբ երիտհհկականներ խոչընդոտել էին Հայ ագգային կոնգրեսի ակտիվիստների կողմից առաջիկա հանրահավաքի մասին իրազեկում իրականացնել, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել էին ակտիվիստներին բերման ենթարկել, իսկ ծավալվող իրադարձությունները տեսա եւ նկարահանող լրագրողներից խլել տեսախցիկները։ Արդյունքում ոստիկանները ապօրինի բերման էին ենթարկել
ոչ միայն ընդդիմադիր ակտիվիստներին, այլ նաեւ «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին եւ «ilur» կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանին, իսկ արդեն բաժնում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր Գեւորգյանի դեմքին։
Նշվածի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարել էր, որ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար ոստիկանների գործողությունների օրինականությունը։ Եվ ահա հենց այդ քննությունն էլ այժմ կասեցվել է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում