Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ՓՄՁ-ները փակվում են. «Ժողովուրդ»

Մարտ 05,2014 11:35

Վերջին տարիներին փոքր եւ միջին ձեռնարկությունները տարբեր խնդիրների պատճառով կա՛մ շարունակում են փակվել, կա՛մ էլ իրենց բիզնեսը տեղափոխում այլ երկիր, որովհետեւ այնտեղ առաջարկվող պայմաններն ավելի հարմար են ու ձեռնտու։ «ՓՄՁ զարգացման կենտրոն» հկ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը ահազանգում է երկրում հազարավոր փոքր ու միջին արտադրամասերի փակման մասին՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը, չնայած ՓՄՁ զարգացման մասին մշտական ճառերին, որեւէ ռեալ քայլ չի անում դա կանխելու համար։

Քնարիկ Մալխասյանի խոսքով՝ հայ գործարարներն աշխատասեր են, հնարամիտ ու կազմակերպված։ Նրա տվյալներով՝ գործարարների գերակշիռ մասը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն. «Այնտեղ առաջարկվող պայմաններն ավելի հարմար են ու ձեռնտու։ Եվ կարճ ժամանակահատվածում սկսում են բարգավաճել։ Իսկ մեզ մոտ այս հարցը բավականին սուր է դրված»։

Վերջերս ՀՀ կառավարության կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունումից հետո վնասով աշխատող ձեռնարկություններն արդեն խնդիրներ ունեն։ Բանն այն է, որ նախկինում դրանք շահութահարկ էին վճարում, եւ եթե շահույթը չնչին էր՝ իրենք գրեթե հարկ չէին վճարում։ Բայց այս օրենքի կիրառվելուց հետո ձեռնարկությունը, անկախ շահույթ ունենալուց, պետք է հարկ վճարի՝ կախված շրջանառության չափից։ Բացի այդ, արտագաղթի եւ աղքատության պատճառով նվազեց նաեւ մարդկանց գնողունակությունը, արդյունքում փոքր բիզնեսը հայտնվեց անհավասար մրցակցության մեջ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31