Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկ եւ յուր գոնդոլներ (Տեսանյութ)

Մարտ 05,2014 14:40

Փետրվարի 15-ին մեկնարկած եւ մարտի 4-ին ավարտված Վենետիկի դիմակահանդեսը քաղաքը վերածել էր միջնադարյան մի հեքիաթի, որը պատկերելու էին շտապել բազմաթիվ լուսանկարիչներ եւ առավել բազմաքանակ զբոսաշրջիկներ:

Venetik_11

«Where are you from?» («Որտեղի՞ց եք»),- հետաքրքրվեց գոնդոլյեր Ռոբերտոն: Եվ լսելով, որ Հայաստանից ենք՝ արդեն հայերեն հարցրեց. «Ինչպե՞ս եք»: Կինը հայ էր: Եվ Վենետիկի ջրանցքներով նավարկության ընթացքում, իտալական հայտնի երգերի կատարումների արանքներում Ռոբերտոն պատմում էր, որ կինը՝ տիկին Հովհաննիսյանը Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, տեղափոխվել են ԱՄՆ, տիկին Հովհաննիսյանը լավ տոլմա է պատրաստում եւ այլն:

Venetik_12

Յուրաքանչյուր նման զույգի շուրջ անմիջապես խմբվում էին լուսանկարիչները
եւ սկսվում էր ֆոտոսեսիան:

Venetik_9

 

Venetik_3
Ինչո՞վ է առավել հայտնի Վենետիկը դիմակահանդեսից, Վիվալդիից, Կազանովայից ու գոնդոլներից բացի: Կուրտիզանուհիներով: Եվ այդ կերպարը շատերն էին վերարտադրել:

Venetik_10

Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ եւ յուր գոնդոլներ… Կարծես ոչինչ չի փոխվել այս քաղաքում այդ տողերը գրվելուց հետո:

Venetik_5
Արդեն հաղորդել ենք, որ լուսանկարում մեր հայրենակիցն է, որն ինչպես ինքը տեղեկացրեց՝ միակ հայն է, որը մասնակցում էր դիմակահանդեսին: Անգամ նրա դիմակահանդեսային զույգն էր ֆրանսիացի:

Venetik_4

Դաժան կատակ արեց Երեւանից զանգահարած ընկերս, որին այս պատկերը տեսնելուց հետո ոգեւորված փոխանցեցի. «Չես պատկերացնում՝ այստեղ բոլորը դիմակներով են»… «Մայդանո՞ւմ ես»,- հարցրեց նա:

Venetik_8

Venetik_7Վենետիկի հասարակական փոխադրամիջոցներում՝ նավակներում էլ էին բազմաթիվ դիմակահանդեսի մասնակիցները: Այս ամենը տեսնելուց հետո՝ երազանք դարձավ, որ մեր հայրենիքում էլ երբեւէ նման տոն լինի:

Venetik_2Ի դեպ, երբեմն զբոսաշրջիկներն էլ պակաս չէին զգեստավորվում դիմակահանդեսի «արհեստավարժ» մասնակիցներից: Ասենք, այս դեպքում սատանան «արհեստավարժ» էր, իսկ զույգն՝ ուղղակի զբոսաշրջիկ:

Venetik_6

Վենետիկի դիմակահանդեսից «Առավոտի» լուսանկարչական ռեպորտաժն ամբողջությամբ դիտեք տեսանյութում

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Վենետիկ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31